Գրիգորի Մուրադյանը դատարանից պահանջում է վերացնել ՍԴ նախագահի կարգադրությունն ու իրեն վերականգնել պաշտոնում
«ՀՀ վարչական դատարանում ընթանում է ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանի հայցի դատաքննությունը՝ ընդդեմ ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի ճանապարհով հայտնված Արման Դիլանյանի և նրա կողմից կայացված ապօրինի որոշման»,-տեղեկացնում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նշենք, որ Գրիգոր Մուրադյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել վերացնելո իրեն խորհրդականի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ անցած տարվա հոկտեմբերի 22-ի. Հ.39 կարգադրությունը, վերականգնել ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում, ինչպես նաև վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։
Նախագահող դատավորը Մհեր Պետրոսյանն է։ Որպես երրորդ անձ դատարանի նախաձեռնությամբ ներգրավված է ֆինանսների նախարարությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան