Մենք կպատասխանենք ԱՄՆ-ի կողմից ցանկացած անբարյացկամ քայլի․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մուխթար Տլեուբերդիի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Մոսկվային ուղղված անբարյացակամ ցանկացած քայլի, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է ռուս դիվանագետներին երկրից արտաքսելու և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ ի պատասխան ՌԴ-ի կողմից Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին միջամտելուն, որի համար Մոսկվան շարունակաբար մեղադրվում է:
«Մենք կպատասխանենք ցանկացած անբարյացկամ քայլի։ Քանի դեռ հստակ որոշումներ չեմ տեսնել, ոչինչ չի հայտարարվել։ Ես կարդացի զեկույցներն այն մասին, որ վարչակազմը ավարտել է Ռուսաստանի «թշնամական գործողությունների» վերանայումը։ Ինչ-որ կերպ նրանց մոտ դա շատ արագ ստացվեց։ Նրանք մեզ հավանաբար այլ ձևերով են պատժելու», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը հավելել է, որ պետքարտուղարության ներկայացուցիչների հայտարարությունները Մոսկվայի հետ կայուն հարաբերությունների հարցում Վաշինգտոնի շահագրգռվածության մասին համոզիչ չեն և նշել է, որ իրենք կսպասեն հստակ գործողությունների։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան