Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում միգրանտների և քաղաքացիների միջև լարվածության աճը
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն հայտարարել է, որ դեռ չի կարդացել միգրանտների նկատմամբ ռուսների վերաբերմունքի մասին ուսումնասիրությունները: Կրեմլի խոսնակի հայտարարությունը հրապարակել է «Գազետա ռու»-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մահոմեդսալամ Մահոմեդովը՝ անցյալ տարի 7,5% -ով ավելացել է միգրանտների նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող ռուսաստանցիների թիվը:
«Ես ծանոթ չեմ նյութերին: Բայց ես կասեմ, որ միգրանտները շատ քիչ են, այնքան չեն, որ հավակնոտ շինարարություն իրականացնենք»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Ըստ Կրեմլի խոսնակի, այժմ Ռուսաստանը պետք է ավելի շատ կառուցի, և աշխատողներ են պահանջվում, քանի որ նրանք բավարար չեն հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մահոմեդովի խոսքով՝ միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունքի աճը էական ազդեցություն ունի միջէթնիկական հարաբերությունների վիճակի վրա: Մահոմեդովն ասել է, որ աշխատանքային միգրանտներից և նրանց ընտանիքի անդամներից ձևավորվող էթնիկ անկլավերը բարդացնում են նրանց հարմարվողականությունը: Նա հավելել է, որ Սիբիրի ռեգիոնում հարցվածների 22,3%-ը բացասական է վերաբերվում միգրանտներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան