Հալեպում հինգ խաղաղ բնակիչ է զոհվել թուրքական ուժերի հարվածներից
Սիրիայի Հալեպ նահանգում հինգ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս վեցը, այդ թվում` երկու երեխա, վիրավորվել են թուրքական բանակի կողմից վերահսկվող տարածքներից հրետակոծության պատճառով: Այդ մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից հայտնել են, որ Թել Ռիֆաթ թաղամասի բնակավայրերի վրա հարձակումները սկսվել են ապրիլի 7-ից, ժամը 19:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում:
Ապրիլի 5-ին Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կարպովն ասել էր, որ ռուսական և թուրքական զինուժը պարեկություն է իրականացրել սիրիական Հալեպ նահանգում Ջարիհ ալ Ֆաուկանիից Կուլ և հակառակ ուղղությամբ:
Սիրիայում տիրող իրավիճակը քննարկվել է մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հեռախոսային խոսակցության ժամանակ, ներառյալ`փոխգործակցության հարցերը ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների բացառման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան