Նավալնիի առողջական վիճակը վատանում է. փաստաբան
«Պոկրովսկի» գաղութի բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին հայտնել են, որ մագնիսառեզոնանսային շերտագրության արդյունքներով նրա մոտ 2 ճողվածք է հայտնաբերվել: Այս մասին գրում է interfax.ru-ն՝ հղում տալով Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովայի խոսքին։
Նրա խոսքերով, գաղութում Նավալնիին նշանակված բուժումը «անարդյունավետ է և կարող է վատթարացնել նրա վիճակը»: Հաստատության բուժանձնակազմը պնդում է, որ Նավալնին պետք է դիկլոֆենակ և նիկոտինային աղաթթու ընդունի, որոնք «բժշկության մեջ չեն օգտագործվում արդեն 30 տարի»: Նա կրկնել է նախօրեին Նավալնիի թվիթերյան օգտահաշվում արտահայտված միտքը առ այն, որ աշխատակազմը վախենում է հրավիրված բժիշկների կողմից ստուգումներից, քանի որ դրանով պարզ կդառնա, որ «իրենց գարշելի բուժումը հանգեցրել է նրա առողջական վիճակի վատացմանը»:
Միխայլովան նշել է, որ Նավալնին դեռ ցավեր ունի մեջքի ու ոտքի շրջանում:
«Բացի այդ, նա կորցնում է զգայունությունը, բացի ոտքերից, այժմ ձեռքերն էլ են անզգայանում»,- շեշտել է փաստաբանը:
Նա նաև նշել է, որ ապրիլի 5-ին և 6-ին քաղաքական գործիչը բարձր ջերմություն է ունեցել:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայի «ֆասթ ֆուդը»՝ Նավալնի անունով. Նաիրա Զոհրաբյան
- Ալեքսեյ Նավալնին հացադուլ է հայտարարել
- Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ն կընդլայնի ՌԴ-ի դեմ առևտրային պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում