Մերկելը Պուտինին հորդորում է նվազեցնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է կրճատել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում կատարելով Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկա Դեմմերի հայտարարությանը։
«Զրույցի թեման, ի միջի այլոց, Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացումն էր Ուկրաինայի արևելքում: Կանցլերը պահանջել է հրաժարվել զորքերի այս ուժեղացումից՝ դեէսկալացիային հասնելու համար», - ասել է Դեմմերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինն ու Մերկելը քննարկել են Կիևի սադրիչ գործողությունները Դոնբասում:
Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի, Կանադայի, Լիտվայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել և քննարկել Ռուսաստանի ենթադրյալ «ռազմական գործունեության աճը» Ուկրաինայի սահմանների մոտ: Հանդիպումը, որին մասնակցում էին Միացյալ Նահանգների Պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ամանդա Դորին և ՆԱՏՕ-ի անդամ այս երկրների գործընկերները, անցկացվել էր առցանց:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ուժայինների կողմից գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ մարդ
- ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրները քննարկել են ՌԴ ակտիվությունն Ուկրաինայի սահմանների մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան