Ներդրողների «ճաշակը» շատ տարբեր կարող է լինել.Ռուստամ Բադասյան
«Ներդրողների «ճաշակը» շատ տարբեր կարող է լինել: Մեկ անձ կարող է ուզենա ավելի շատ կառավարմանը մասնակցել, մյուսը՝ ավելի շատ շահաբաժին ունենալ, մյուսն էլ համադրված տարբերակ ընտրի, որպեսզի իր ներդրումներն ավելի հաջող իրականացնի»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Բաժնետիրական ընկերությունների» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նա հայտնեց, որ ներկայում կա երկու տեսակի բաժնետոմս՝ հասարակ և արտոնյալ:
Ըստ Բադասյանի՝ նախագծով կթույլատրվի, որ հասարակ, սովորական բաժենտոմսերը ևս ունենան դասեր և դրանց որոշակի տեսակների կարելի է ավելի շատ քվեարկելու հնարավորություն ընձեռել, իսկ մեկ այլ դասի բաժնետոմսին՝ հակառակը:
«Մենք այս նախագծով տալիս ենք նման հնարավորություն, միաժամանակ սահմանափակում ենք, որ միևնույն դասի բաժնետոմսով առավելագույն քվեարկելու իրավունքը՝ 10 ձայն կհամարվի սեփականատիրոջ համար»,-հայտնեց նախարարը:
Բադասյանը հայտնեց, որ նախագծով կազատականացվեն խոշոր գործարքների վերաբերյալ կարգավորումները, հնարավորություն կտրվի դրանք կնքելու որոշումներն ընկերութունում ճկունություն ապահովել և ընդհանուր ժողովից շատ դեպքերում տեղափոխել խորհուրդ կամ գործադիր մարմին:
Նրա խոսքով փոփոխություններ կլինեն նաև աշխատակիցների բաժնետիրացման մասով՝ ներդնելով աշխատակիցների բաժնետիրացման ժամանակակից և գործուն մոտեցումներ:
Արդարադատության նախարարը հավաստիացրեց, որ փոփոխություններով հնարավրություն է տրվում, որ գործատուն իր աշխատակցի՝ ընկեերությունը լքելը կանխելու նպատակով բաժնետիրացման շրջանակներում արտոնյալ պայմաններով բաժնետոմս կարողանա տալ նրան, ինչը կխրախուսի տվյալ աշխատողի աշխատանքն ընկերությունում:
Հարակից հրապարակումներ`
- Գիտաշխատողների շրջանում 40 տոկոսը 60 և ավելի տարիք ունի. Ժաննա Անդրեասյան
- Կառավարությունն այսօրվա նիստում համաներում կհայտարարի
- Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանն այսօր կնշանակվի Տավուշի մարզպետ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում