ՎԵՏՕ. Շնորհակալություն բոլորին, ովքեր երեկ մեր կողքին էին
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որով շնորհակալություն է հայտնում երեկ իրենց կողքը կանգնած քաղաքացիներին.
«Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր երեկ մեր կողքին էին:
Առաջին հերթին, շնորհակալ ենք մեր կոչով միացած այն խիզախ կանանց, որոնք արհամարելով թուրքական իշխանությունների կողմից կիրառվող բիրտ ուժը՝ մինչև վերջ փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը և դավաճանների գլխին հագցնել իրենց խորհրդանիշը՝ թուրքական ֆեսը:
Խոնարհվում ենք որդեկորույս բոլոր այն մայրերի առջև, որոնք վճռել են չլռել իրենց զավակների կորստի ցավի մասին և գնալ մինչև վերջ՝ նրանց մահվան հանգամանքներն իմանալու և ինքնազոհողությունն իմաստավորելու համար: Երեկվա մեր ակցիան նպատակ ուներ նաև այդ մայրերի սրտին մի փոքր մխիթարություն բերել, որպեսզի նրանք տեսնեն, որ միայնակ չեն իրենց վշտի ու ցավի հետ:
Շնորհակալություն մեզ աջակցություն հայտնած բոլոր փաստաբաններին, իրավապաշտպաններին, քաղաքացիներին:
Եվ վերջում՝ շնորհակալություն այն տղամարդկանց, որոնք, այնուամենայնիվ, միացել էին մեզ և փորձում էին կանխել ոստիկանների բռնի գործողությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Մալաթիայի բաժնից ազատ են արձակվել «ՎԵՏՕ» նախաձեռնության 2 անդամներ
- Վատ թող զգան, որ Ալիևը կոշիկները մաքրում է Նիկոլի դեմքին, այլ ոչ թե ֆեսից. Մալյան
- Ոստիկանների կոպիտ «ապրիլյոթյան անակնկալը» կին ակտիվիստներին և լրագրողներին
- «ՎԵՏՕ»-ի կանայք փորձեցին մտնել կառավարության շենք. նրանց բերման են ենթարկում
- Մենք այսօր պատրաստվում ենք թուրքական ֆեսը դնել այս իշխանություների գլխին ու վռնդել նրանց. Աննա Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում