Գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է. Ավինյանի գրասենյակ
Հայ ռազմագերիների նոր խումբ է այսօր վերադառնալու Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը։
«Էրեբունի» օդանավակայանում հավաքվել էին գերիների ծնողներ՝ ակնկալելով, որ հենց իրենց որդին է վերադարձող գերիների թվում լինելու։
Քիչ առաջ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Արմենպրեսին» հայտնել են. «Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»։
Այս լուրից հետո հավաքված ծնողներից մեկն առաջարկեց գնալ պաշտպանության նախարարության մոտ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ և ՌԴ դատախազները քննարկել են ռազմագերիների վերադարձմանն առնչվող հարցեր
- ՄԻՊ-ը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին
- ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Արցախում «Իսկանդերի» կիրառման և հայ գերիների վերադարձի մասին
- Լավրովի հետ հանդիպմանն Արա Այվազյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց վերադարձի կարևորությունը
- Ադամ Շիֆ․ Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվեցիայի կոպտագույն խախում է
- Քննարկվել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձման հնարավորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան