Կորոնավիրուսի բրիտանական շտամը ամենատարածվածն է ԱՄՆ-ում
Ամերիկացի փորձագետները նշել են, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն արդեն դարձել է ամենատարածվածը երկրում: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և տարածման կենտրոնի (CDC) ղեկավար Ռոշել Վալենսկին, հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Նա, վկայակոչելով CDC դիտարկումների հիման վրա արված վերջին գնահատականները, ասել է, որ B.1.1.7- ը վիրուսի ամենատարածված տեսակն է, որ շրջանառվում է Միացյալ Նահանգներում:
Ըստ CDC- ի՝ երկիրն արդեն գրանցել է այս տեսակի վարակի 16, 275 դեպք:
Նշվում է, որ ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսային վարակի տարածմամբ. վարակվել է 30,921,975 մարդ, մահացել է 559,109 հիվանդ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք
- Գերմանիայում կորոնավիրուսի բրիտանական շտամ է հայտնաբերվել վարակակիրների 40%-ի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան