«Հրապարակ». Մարությանը մերժել է Փաշինյանին. Ինչ է առաջարկել վարչապետը Երևանի քաղաքապետին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն օրերս իր ամառանոց է հրավիրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ում հետ վերջին շրջանում գրեթե չի շփվում։ Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ ու հեռանալ՝ բացատրելով, որ առաջիկա ընտրություններին իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ են երևանյան ձայները, և ամեն ձայնի համար պետք է կենաց-մահու պայքար մղել։
Հասկացրել է, որ թիմն այլևս նրան չի ընդունում որպես յուրային, և ուզում են այդ առաքելությունը մեկ ուրիշի վրա դնել։ Սակայն Մարությանը մերժել է Փաշինյանին, միաժամանակ խոստացել է ընտրություններում պահպանել չեզոքություն։ Իսկ իրեն իմպիչմենտ անելու սպառնալիքին ի պատասխան, համարժեք սպառնացել է՝ ասելով, թե ընտրություններից առաջ այնպիսի հայտարարություններ կանի, որ ողջ վարչական ռեսուրսն էլ օգտագործեն, չեն կարողանա վերարտադրվել։ Քաղաքապետի մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել Մարության-Փաշինյան հանդիպման մասին ՝ առաջարկելով գրավոր դիմել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում