«Հրապարակ». Լիլի Մինասյանի փոխարեն հնարավոր է նշանակվի «ֆեյքային» դաշտում հայտնի Տարոն Չախոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կամ, որ առավել հայտնի է, «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրեն Լիլի Մինասյանն ազատվել է պաշտոնից։ Նա նշանակվել էր ընդամենը անցյալ տարվա դեկտեմբերին, մինչ այդ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր։ Այդ ժամանակ գրվեց, թե Մինասյանը փորձել է գազային ատրճանակով մուտք գործել ԱԺ տարածք, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել են, հետո բացատրել է, թե ցանկացել է ստուգել անվտանգության զգոնությունը։
Մինասյանը հաստատեց աշխատանքից ազատվելու լուրը՝ նշելով, որ ապրիլի 6-ին է ազատվել՝ անձնական պատճառներով։ Աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյա՞նն է «ջանք գործադրել», որ ազատվեք, ասաց․ «Չգիտեմ՝ ինձ ինչքանով եք ճանաչում, բայց ոչ մեկ չի կարա ջանք գործադրի, որ ես աշխատանքից դուրս գամ»։ Բայց շատ կարճ տևեց «ֆեյքերի ՊՈԱԿ»-ում Ձեր պաշտոնավարումը։ Մինասյանը հայտարարեց, թե այնտեղ ֆեյքեր չեն եղել։
Ի դեպ, մեր տեղեկությամբ, Մինասյանի փոխարեն հնարավոր է նշանակվի «ֆեյքային» դաշտում հայտնի Տարոն Չախոյանը, որը վերջերս նշանակվել էր կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան