Արտերկրում և մեզ մոտ իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել. Ավանեսյան
«Շատ չեն դեպքերը, երբ հարազատները պատերազմում զոհվածների մարմինների և մասունքների նույնականացման համար արվող ԴՆԹ փորձարկումների համար նմուշները նախընտրում են արտերկիր ուղարկել»,- այսօր կառավարությունում լրագրողնեի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ իրենք էլ աջակցում են այդ դեպքերում, որ ամբողջ պրոցեսը արագ կազմակերպվի և մարդիկ ունենան պատասխաններ։
«Մինչև այս պահը արտերկրում իրականացված փորձաքննությունների և մեր կողմից իրականացված փորձաքննությունների արդյունքները իդենտիկ նույնն են եղել»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
Մարտի 22–ի դրությամբ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց 2147 մարմիններ և մասունքներ նույնականացվել են, իսկ 244 մարմիններ և մասունքներ՝ դեռև չեն իդենտիֆիկացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան