«Փաստ». Փաշինյանին կից փոքր միավորները հիասթափված են և զայրացած ռեյտինգայն ընտրակարգի վերացումից
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առանց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության, օրերս «ճեպընթաց» ռեժիմով փոփոխություն կատարեց Ընտրական օրենսգրքում: Ավելի ստույգ, վերացվեց ռեյտինգային ընտրակարգը և ուրիշ ոչինչ: Այս հանգամանքը, որ միայն ռեյտինգայինն է հանվել, զայրացրել ու հիասթափեցրել է քաղաքական որոշ ուժերի: Խոսքը հիմնականում Նիկոլ Փաշինյանին կից փոքր միավորների մասին է:
Բանն այն է, որ այդ կուսակցությունները նույնիսկ տեսական շանս չունեն հաղթահարելու 5 տոկոսի արգել քը, գումարած՝ չունեն վարկանիշային ընտրակարգով առաջադրելու թեկնածուներ: Ուստի Նիկոլ Փաշինյանն այդ կուսակցություններին խոստացել էր նվազեցնել նաև անցողիկ շեմը՝ դարձնելով 4 կամ նույնիսկ 3 տոկոս՝ փոխարենն ակնկալելով, որ նրանք ակտիվ քարոզչություն են իրականացնելու ռեյտինգայինի վերացման օգտին՝ աջակցելով իշխանություններին:
Մերձփաշինյանական այդ միավորներն իրենց բաժին գործն ակտիվորեն կատարեցին, սակայն Նիկոլ Փաշինյանը փոխեց միայն ընտրակարգը, ինչը իրեն էր ձեռնտու, անցողիկ շեմը թողնելով նույնը: Ըստ էության, այդ միավորները գտնում են, որ Փաշինյանը «գցել» է իրենց:
«Փաստ» թերթի տեղեկություններով, երբ նրան փոխանցել են «գցվածների» դժգոհությունը, Փաշինյանն ասել է՝ թող խորհրդարանական ընդդիմությունը առաջարկ ներկայացնի, կնայենք: Այսինքն, փաստացի թեման իրենից հեռացնում է դեպի ընդդիմություն, այնինչ, հենց ինքն է խոստացել, որ անցողիկ շեմը նվազեցնելու փոփոխություն են անելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան