Առանց ARARAT լեգենդար հայկական կոնյակի այս պատմությունը չէր լինի...
Այսօր համաշխարհային առցանց տիրույթ է դուրս գալիս ռեժիսոր Ալեքսանդր Խանտի «Մեկ երկնքի տակ» (“Under One Sky”) ֆիլմը։ Առանց ARARAT լեգենդար հայկական կոնյակի՝ այս պատմությունը չէր լինի…
Ի նշանավորումն իր նոր փաթեթավորման, ARARAT լեգենդար հայկական կոնյակը ներկայացնում է «Մեկ երկնքի տակ» ֆիլմը՝ գեղարվեստական արտահայտման նոր եղանակ, որը պատմում է իրական կոնյակի հավերժական արժեքների մասին, որոնցով նա շարունակում է ոգեշնչել և ոգեշնչվել։
Մարդկային գլխավոր արժեքների մասին բազմասյուժետային այս պատմությունը միավորում է 4 նովել։ Այս մանրապատումները տեղի են ունենում տարբեր երկրներում տարբեր հերոսների հետ, որոնք անկախ սահմաններից ու սահմանափակումներից ապրում են իրենց կյանքի ամենանշանակալի, ինչպես նաև ամենավառ պահերը։
Ֆիլմի կարևոր մտքերից մեկն աշխարհագրական սահմանների և սերունդների միջև գաղափարական տարբերությունների պայմանականությունն է, որը մարում է մարդկային անկեղծ շփման լույսի ներքո։ Չէ՞ որ ARARAT-ը միշտ ուղեկցում է մեզ մեր կյանքի ամենակարևոր պահերին։
Միջմշակութային այս նախագիծը միավորել է մեծ կինոյի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Էմմանուիլ Վիտորգանը, Խորեն Լևոնյանը, Մաքսիմ Մատվեևը, Ներսես Ավետիսյանը, ինչպես նաև Ղազախստանի հայտնի դերասաններ Սանժար Մադիին, Կարլիգաշ Մուխամեդժանովային, ARARAT-ի ընկերներին Բելառուսում՝ Աննա Բոնդին, Ելիզավետա Բատտալովային և Երևանի կոնյակի գործարանի վարպետներին։
Էկրանային ժամանակի 7 րոպեները ներկայացնում են հերոսներին տարբեր իրավիճակներում՝ բացահայտելով հանդիսատեսի համար դարեր ի վեր լեգենդար հայկական կոնյակի շուրջ միահյուսվող մարդկային իրական այն արժեքները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ և միավորում մարդկանց, քաղաքներ, երկրներ…
«ՆԻԿԱ» և Կառլովարյան կինոփառատոնի Բյուրեղապակյա գլոբուսի դափնեկիր ռեժիսորի Ալեքսանդր Խանտը լրագրողներին ասաց, որ ֆիլմի հիմնական գաղափարն է՝ չնայած մենք ապրում ենք մեկ երկնքի տակ, բայց տարբեր երկրներում, ունենք նույն արժեքները:
«Մենք բոլորս ապրում ենք դժվար ժամանակաշրջանում, երբ մարդիկ նորից սկսեցին գծել սահմաններ։ Մեր պատմություններն այն մասին են, որ անկախ այդ սահմաններից, մենք բոլորս ապրում ենք մեկ երկնքի տակ», - նշեց Ալեքսանդր Խանտը։
Երևանի կոնյակի գործարանի բիզնեսի զարգացման մենեջեր Վարդգես Հովեյանը պատմեց, որ իրենք փնտրում էին ոչ թե գովադային ռեժիսոր, այլ հզոր ֆիլմեր ստեղծող ռեժիսոր, քանի որ չէին ուզում գովազդային հոլովակ նկարել, ARARAT-ն ունի հիանալի գովազդային հոլովակներ, այլ պետք էր պատմությամբ վերաժևորել մարդկային իրական արժեքները:
Վ. Հոեփյանի խոսքով, ֆիլմի ներկայացման ժամանակը ևս պատահական չէ ընտրված. հենց այս ժամանակահատվածում մեզանից շատերը, ինչպես երբեք, գիտակցեցին իրական և ի սրտե շփման անգերազանցելի կարևորությունը։
«Մեկ երկնքի տակ» ֆիլմը, որը նկարահանված է բրենդի զուսպ և նրբագեղ ներգրավվածությամբ, առաջին հերթին մտածված էր որպես մարդկային արժեքների՝ դրանց կարևորության ու համընդհանրության պատմություն։ Այստեղ մարդկային կարևոր արժեքները փոխաբերականորեն ներկայացված են որպես առաջնորդող աստղ, որի առկայծող լույսը միշտ լուսավորում է դեպի ճիշտ որոշումներ տանող ճանապարհը։
«Ի՞նչն է միավորում մարդկանց, երբ շատ երկրների սահմանները մնում են փակ։ Իրական գեղեցկությունը, ոգեշնչման պահերը, ստեղծագործական աշխատանքի հաճույքը, և, իհարկե, մարդկային պատմությունները, որոնք միավորում են սրտեր և սերունդներ։ ARARAT-ի «Under One Sky» նոր նախագիծն ավելին է, քան ուղղակի ֆիլմ։ Դա առաջին կինեմատոգրաֆիկ նախագիծն է, որը հնարավոր դարձավ Արևելյան Եվրոպայում ARARAT թիմերի համատեղ աշխատանքի արդյունքում։
Սա յուրօրինակ, ժամանակակից և հուզական մի նոր եղանակ է, որի միջոցով մենք ներկայացնում ենք, թե ինչքան շատ բան է կապում մեզ ARARAT-ի հետ անկախ մեր տարիքից կամ երկրից, որտեղ ապրում ենք։ Անշուշտ, սա նոր փաթեթավորման ներկայացման արտասավոր մոտեցում է՝ ժամանակակից ձևի և հավերժական արժեքների բացառիկ զուգորդություն», - ասում է Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:
Սա լեգենդար կոնյակի արտաքին տեսքի վերափոխումից հետո առաջին մեծ նախաձեռնությունն է։ Հիշեցնենք, որ այս տարի փետրվարին ARARAT-ը ներկայացավ նոր փաթեթավորմամբ, անփոփոխ թողնելով բրենդի փիլիսոփայությունն ու արժեքները։ Սեր դեպի աշխատանք, վարպետություն, ավանդույթների պահպանում, հյուրընկալություն, անկեղծություն, հաղթանակի համարձակություն և ամենակարևորը՝ ջերմ շփումների անփոխարինելիություն՝ ARARAT-ի արժեքներն եզակի են, բայց և միևնույն ժամանակ համընդհանուր։ Տարեց տարի այս արժեքներն իրենց շուրջն են միավորում նորանոր մարդկանց, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ իրական արժեքը բացառիկ երևույթ է, որի ուժն ավելանում է միայն այն ժամանակ, երբ կիսում ես այլոց հետ։
Ֆիլմի կարևոր դերերից մեկը մարմնավորում է ARARAT-ը։ Այսպես, դրվագներից մեկում հայտնվում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրենը, ով համտեսելով մառաններում պահվող հազարավոր տակառներից մեկի կոնյակի սպիրտը, ասես երկխոսելով նախորդ սերունդների հետ և փոխանցելով արժեքներն ապագա վարպետներին, մարմնավորում է ինքն իրեն։ Այս վառ հատվածը կարևոր է ոչ միայն դրամատուրգիական առումով, այլ նաև նրանով, որ ներկայացնում է, թե որքանով է ARARAT-ի իրական աշխարհն ի սկզբանե գեղագիտական։
Նախքան ֆիլմի նկարահանումները, բոլոր դերասանները թեստավորվել են:
«Բոլորի մոտ թեստերը բացասական էին: Շատ կարևոր էր դա: Ֆիլմում նկարահանվել է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրենը, և նա չի կարող կորցնել իր հոտառությունը. իր պատմյության ողջ ընթացքում, նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գործարանի գործունեությունը չի դադարել: Սարսափելի կլիներ, որ դա տեղի ուներար ֆիլմի պատճառով: Մեզ հաջողվեց ամեն ինչ»,- ասաց Վ. Հովեյանը։
«Մեկ երկնքի տակ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 8-ին Երևանի ժամականով ժամը 20։00 www.underonesky.araratbrandy.com հարթակում, որը հնարավորություն կտա վայելել կինոն անկախ աշխարհագրական դիրքից։ Բացի այդ ֆիլմի միայն առցանց ցուցադրումը նպատակ ունի ներկայացնել դասական կինոյի և նոր միտումների համատեղելիությունը, որը նոր եզրեր կբացայհայտի տարբեր սերունդների համար։
«Մեկ երկնքի տակ»-ը տարածություն և սահմաններ հաղթահարող մի ֆիլմ է, որը մի քանի րոպե կմիավորի բոլորիս հեռախոսի էկրանի շուրջ։ Մի ֆիլմ է, որտեղ գրեթե բոլորը կգտնեն ծանոթ զգացմունքներ։ Մի ֆիլմ է, որը մեկ անգամ ևս կստիպի հառնել մեր հայացքները դեպի երկինք։
Հարակից հրապարակումներ`
- ARARAT. Արվեստի մյուս եզրը
- Հայաստանի երկու խորհրդանիշները ARARAT-ի նորարարական արտադրանքի մեջ
- ARARAT Charles Aznavour Signature Blend-ը խորհրդանշում է այն արժեքները, որոնք իմ հայրն է մարմնավորում. Նիկոլա Ազնավուր
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում