Ֆերգյուսոն. «Ուզում էի շարունակել աշխատանքս «Յունայթեդի» մարզչի պաշտոնում»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ մարզչական կարիերան ավարտելու վերաբերյալ որոշմանը նպաստել է իր կնոջ քրոջ մահը:
Լեգենդար շոտլանդացին թոշակի է անցել 2013 թ., և դա անակնկալ էր շատերի համար: Պարզվել է, որ Ֆերգյուսոնը նույնիսկ չի էլ մտածել մարզչական աշխատանքը դադարեցնելու մասին մինչև այն պահը, երբ իր ընտանիքում դժբախտություն է պատահել. 2012 թ. կյանքից հեռացել է Բրիջեթ Ռոբերտսոնը՝ իր կնոջ՝ Քեթիի քույրը:
«Ես հաստատ կշարունակեի աշխատանքս,- հայտարարել է Ֆերգյուսոնը «The Telegraph»-ին տված հարցազրույցում:- Մի անգամ երեկոյան նկատեցի, որ կինս շշմած նայում է առաստաղին: Գիտեի, որ իրեն միայնակ է զգում: Դուք գիտե՞ք, որ Քեթին ու Բրիջեթը երկվորյակներ են: Երբ նրան ասացի, որ եկել է պաշտոնաթողության ժամանակը, նա չդիմադրեց: Հասկացա՝ կինս ուզում է, որ այդպես էլ վարվեմ:
Նույնիսկ երբ գիտեի, որ կհեռանամ, աշխատում էի նոր ֆուտբոլիստների ներգրավել թիմի խաղում»,- ասել է 73-ամյա մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում