Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակն Հայաստանում է
Ռուսական Sputnik V պատվաստանյութի 15,000 դեղաչափի առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան։ Այս մասին հայտնում է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը:
«Այսօր Զվարթնոց օդանավակայանում, Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ, մենք դիմավորեցինք հայկական կողմի ձեռք բերած Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը», - գրել էԿուրոչկինը։
Նշվում է, որ սա շարունակությունն է այն մեծածավալ աջակցության, որը Ռուսաստանը տրամադրեց Հայաստանին համաճարակի դեմ պայքարում, որը սկսվել է անցյալ տարի և «մեր ժողովուրդների միջև մեր դաշնակցային փոխգործակցության և եղբայրական հարաբերությունների ամենավառ օրինակն է»:
Վերջին տվյալների համաձայն՝ 2,96 միլիոն մարդ բնակչություն ունեցող երկրում հաստատվել է կորոնավիրուսի 198 898 դեպք, մահացել է 3 647 հիվանդ, գրում է Ria-ն։
Встретили в Армении совместно с руководством Национального центра по контролю и профилактике заболеваний Минздрава РА российскую вакцину ”Спутник V” #РоссияАрмения #СпутникV #вакцина
Posted by Pavel Kurochkin on Wednesday, April 7, 2021