Մեծ Բրիտանիան 30 տարեկանից ցածր քաղաքացիներին կպատվաստի Pfizer և Moderna պատվաստանյութերով
Բրիտանիան ունի ավելին, քան բավարար է Pfizer և Moderna պատվաստանյութեր՝ պատվաստելու բոլոր մինչև 30 տարեկաններին, և որոշում առաջարկել նրանց այլընտրանք AstraZeneca-ին, որ պատվաստումների արագությունը չդանդաղի։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը, գրում է The Sun-ը։
Առողջապահության նախարարը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան դեռ «ուղու վրա է»՝ հասնելու իր նպատակին՝ հուլիսի վերջին բոլոր մեծահասակներին առաջարկելու պատվաստում։
Նախարարի խոսքով, Դեղերի և առողջապահական արտադրանքի կարգավորման գործակալության երեկվա որոշումը՝ ավելի երիտասարդ մարդկանց առաջարկել պատվաստանյութի ընտրություն՝ բրիտանաշվեդական AstraZeneca-ի «շատ հազվադեպ» թրոմբոզի պատճառով, պետք է մարդկանց վստահություն հաղորդի Բրիտանիայի «համաշխարհային կարգի» անվտանգության կանոնակարգի նկատմամբ:
Հենքոկը նշել է, որ նման կողմնակի էֆեկտ ունենալու ռիսկը միլիոնից չորսն է, ինչը նույնն է, ինչ երկար հեռավորության վրա թռիչքի ժամանակ մահանալը:
Հենքոկն ասել է, ավելի քան 10 միլիոն մարդ մինչև 30 տարեկան է, որից 1.6 միլիոնն պատվաստվել է առաջին դեղաչափով, և Բրիտանիան Pfizer և Moderna պատվաստանյութերով կարող է պատվաստել 18-ից 29 տարեկան մնացած բոլոր 8,5 միլիոն մարդկանց:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին