Սուրեն Սարգսյան. Բայդենն ու Ցեղասպանության ճանաչումը. Հայ համայնք vs ՀՀ իշխանություններ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Բայդենն ու Ցեղասպանության ճանաչումը. Հայ համայնք vs ՀՀ իշխանություններ
Պնդել, որ Բայդենը ճանաչելու է Ցեղասպանությունը, բնականաբար չեմ կարող: Բայց պնդել, որ ճանաչմանը այսքան մոտ կանգնած վարչակազմ երբեք չի եղել ԱՄՆ պատմության մեջ, միանշանակ կարող եմ:
Համայնքն ահռելի աշխատանք է տանում այս վարչակազմի հետ՝ ճանաչման ուղղությամբ: Հայ համայնքը դաշնակիցներ ունի Բայդենի քաղաքական մեծ թիմում՝ օրենսդիրից մինչ գործադիր, ովքեր լոբբինգ են անում, ինչու չէ՝ նաև ճնշումներ են կիրառում Սպիտակ Տան վրա:
Հակառակ գործընթաց են տանում ՀՀ իշխանությունները: Սկզբում ԱԽՔ-ը, հետո ԱԺ փոխխոսնակը՝ հետո էլ Վաշինգտոնում ՀՀ հաջորդ դեսպանը (սա ամենավտանգավորն է) հայտարարում են Թուրքիայի հետ հաշտեցման մասին: Նույնն էլ անում է նաև Թուրքիան, քանի որ ճանաչման գործընթացը կարող է դադարեցվել, եթե կողմերը սկսեն բանակցել:
Ըստ ԱԳՆ-ի, պաշտոնական բանակցություններ չկան, բայց հավանաբար կա «2nd track diplomacy» կամ նույնիսկ «1.5 track diplomacy», ինչը հանրությունից (միգուցե նաև ԱԳՆ-ից) գաղտնի է պահվում:
Ցավալիորեն հայ համայնքի ջանքերին հակառակվում են Թուրքիան և ՀՀ իշխանությունները»։
Բայդենն ու Ցեղասպանության ճանաչումը. Հայ համայնք vs ՀՀ իշխանություններ Պնդել, որ Բայդենը ճանաչելու է Ցեղասպանությունը,...
Опубликовано Suren Sargsyan Среда, 7 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Հիմա 6 ամիս առաջվա թշնամուդ ո՞նց չհամարես թշնամի․ Սուրեն Սարգսյան
- Սուրեն Սարգսյան. Սկսեք ապրիլի 25-ից, եթե ձեր օրակարգը թուրքական ծագման չէ
- Սուրեն Սարգսյան. Եթե ցանկանում ենք Արցախի նախագահի համար ընդգծել, որ նա միջին դասի պաշտոնյա է, ապա ամեն ինչ նորմալ է
- Սուրեն Սարգսյան. Բայդենի ձևակերպումները մեզ համար աշխատելու լայն ֆրոնտ է բացում
- Սուրեն Սարգսյան. Հայաստանն ապագայի 2 սցենար ունի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին