Վիկտոր Սողոմոնյան. 13 տարվա թունավորման պատասխանատուները պետք է պատժվեն
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումներ սկսելուց ի վեր, թե մեր իրավաբանական թիմը, թե իրենց հարգող իրավաբաններն ասում էին՝ այս գործը պարզապես մտացածին է ու անգրագետ կարված»,-լրատվամիջոցների հետ զրույցում, մեկնաբանելով ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի արդարացման փաստը, ասել է ՀՀ երկրոդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքով, 13 տարի շարունակ Հայաստանի հանրությանը պառակտել են, թունավորել են այն մտքով, որ նախկին իշխանությունները նախագահ Քոչարյանի կառավարման վերջին օրերին սպանդ են կազմակերպել, սահմանադրական կարգ են տապալել, ժողովրդի ձեռքից խլել են իբր իրենց թեկնածուի հաղթանակը։
«13 տարի հանրությունը սրանով թունավորվել է։ Արվել է նպատակաուղղված։ Սրա վրա մեծ միջոցներ են դրվել։ Ինչպես հիմա մենք տեսնում ենք ցուցիչներից, ռեսուրսներ են դրվել նաև դրսից այս թունավորումն իրականացբելու համար»,-նշել է նա։
Սողոմոնյանի խոսքով, մարտի 1-ի գործը պետական իշխանությունը զավթած խմբի ու Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսական հենքն էր, որով նրանք խաբում էին ժողովրդին։
«Հիմա մենք երեք տարում հասանք մի հանգրվանի, ընդ որում տալով բարոյական կորուստներ, բոլորը տեսան, որ այս գործը նպատակ ուներ սպասարկել գործող իշխանության շահերն ու հետապնդում իրականացնել այդ իշխանության հակառակորդների նկատմամբ, արցախյան պատերազմում հեղթանակ հերոսների նկատմամաբ, ինչպես նաև հաշվեհարդար տեսնել քաղաքական հակառակորդների նկատմամբ»,-ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։
Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանդրական ճանաչելն ու այդ հիմքով Ռոբերտ Քոչարյանին արդարացնելը, Սողոմոնյանը համարում է այդ գործին դրված մեծ վերջակետ, բայց անելիքներ դեռ կան։
«13 տարվա թունավորման պատասխանատուները պետք է պատժվեն։ Այս երեք տարվա գործ կարողները պետք է կրեն համապատասխան պատիժներ։ Մարդիկ պետք էիմանան, որ այս իշխանության երկու հիմնաքարերից մեկը, որոնցով մարդկանց խաբել են՝ մարտի մեկի գործ, իրենց ասելով լայնածավալ կոռուպցիա, ջարդուփշուր եղավ։ Հիմա ո՞վ է մարտի մեկի պատասխանատուն։ Ժամանակին մեր դատարանները տվել են այդ հարցի պատասխանը։ Եվ գիտեք, որ կան ուժի մեջ մտած դատավճիռներ, որով նույն Նիկոլ Փաշինյանը համարվել է անկարգությունների կազմակերպիչ, որի հետևանքով մարդիկ են զոհվել»,-ասել է Վիկտոր Սողոմոնյանը։
Նա ընդգծել է, որ ապագայում նման իրադարձություններից խուսափելու համար հանրությունը պետք է հետևողական լինի 13 տարվա թունավորման պատասխանատուներին պատժելու գործում։
«Եթե մենք դա չարեցինք, նշանակում է, որ մենք հանդոըրժում ենք, որ ինչ-որ մի խումբ մարդիկ կարող են տարիներ շարունակ մոլորեցնել հասարակությանը, հասնել իշխանության, ռեպրեսիաներ իրականացնել իրենց քաղաքական հակառակորդներին։ Մենք երիտասարդ պետականություն ունենք, և նման խոշոր բլեֆի, խաբեության փորձ մենք չենք ունեցել։ Ես հասկանում եմ, որ որձ չունեինք, որ կարողանայինք դրան դիմակայել»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այդ աստիճան ճչացող ապօրինություններն ի սկզբանե պարզապես չպիտի լինեին. Լևոն Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր. Օրենսգրքի 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցվեց
- Դատարանը հրապարակում է Քր. Օր.-ի 300.1 հոդվածով քրգործը կարճելու վերաբերյալ միջնորդության մասին որոշումը
- Ալումյանը՝ դատավորին. Հենց հիմա դադարեցրեք քրեական հետապնդումը
- ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը
- Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան