Զինկոմը նկատողություն է արել համագյուղացուն անվայել պահվածքի համար ու սպանվել. Մանրամասներ
Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում Տավուշի մարզի Մովսես գյուղում մարզի զինկոմի սպանության դեպքի վերաբերյալ: Կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի զինվորական կոմիսար, Մովսես գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի սպանության դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23։10-ին, «Բերդ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դերենիկ Անուշավանի Պապյանը՝ մահացած։ Վերջինը, նշենք, Տավուշի մարզի զինկոմն է:
Ըստ աղբյուրի, անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տավուշի զինվորական կոմիսար Դ.Պապյանին մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամիջյան ճանապարհին՝ գյուղապետարանի վարչական շենքից 100մ հեռավորության վրա, համագյուղացու կողմից։
Նախնական քննության տվյալներով՝ Դ. Պապյանը դիտողություն է արել համագյուղացի, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ա. Մկրտումյանին՝ անվայել պահվածքի համար, ինչից վրդովված վերջինս վերցրել է որսորդական հրացանը և կրակել Դ.Պապյանի վրա։
Դեպքի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հրացանը՝ կրակված պարկուճների հետ միասին:
Ա.Մկրտումյանը ձերբակալվել է: Որոշումներ են կայացվել՝ դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Նախորդող հրապարակումներ`
Մովսես գյուղում սպանվել է Տավուշի զինկոմը
Զինկոմի սպանության կասկածյալը նրա նախկին տեղակալն է, հարուցվել է քրգործ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում