Զելենսկին ժամանել է Դոնբաս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնբաս, որտեղ շփման գծում սրվող իրավիճակի ֆոնին կայցելի առաջնագծի դիրքեր և կզրուցի զինված ուժերի հետ: Այս մասին գրում է Ria-ն։
«Զելենսկին աշխատանքային ուղևորություն է սկսել Դոնբաս: Պետության ղեկավարը կայցելի առաջնագծի դիրքեր, որտեղ վերջերս համակարգված կերպով խախտվել է համապարփակ և կայուն հրադադարի ռեժիմը, և որտեղ հակառակորդի գնդակոծության արդյունքում սպանվել և վիրավորվել են ուկրաինացի պաշտպաններ», - ասված է Զելենսկու գրասենյակի հայտարարության մեջ:
Ըստ մամուլի ծառայության, Զելենսկին գնում է Դոնբաս՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, որպեսզի շփվի առաջնագծում ծառայող զինվորականների հետ և պահպանի նրանց բարոյական ոգին:
Նշենք, որ վերջին ամիսներին իրավիճակը Դոնբասում ծայրաստիճան լարվել է ու, ինչպես հայտարարում է Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը, հավանական է Ուկրաինայի կողմից լայնամասշտաբ հարձակումը։ Պուշիլինը նշել է, որ Ուկրաինային ոգևորել է Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը։ Նախատեսվում է նաև Զելենսկու այցը Թուրքիա ապրիլի 10-ին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հետախուզությունը հրահանգել է պատրաստվել՝ ջիհադիստներին Դոնբաս ուղարկելուն․ Pentapostagma
- Դոնբասում շփման գծում իրավիճակը վատթարանում է․ Պուշիլին
- Զելենսկին անվանել է Դոնբասում հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցը
- Ինքնահռչակ ԴԺՀ-ն հավանական է համարում Կիևի լայնամասշտաբ հարձակումը Դոնբասի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում