Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 133 միլիոնը
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր աշխարհում հիվանդության գրանցված դեպքերի թիվը հասել է 133,116,3110-ի, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ընդհանուր առմամբ, COVID-19-ի պատճառով մահացել է 2,887,706 մարդ: Միաժամանակ բուժվել է ավելի քան 105 միլիոն մարդ:
Դեպքերի քանակով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը:
ԱՄՆ-ում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է COVID-19-ի 30,922,347 դեպք, գրանցվել է 559,109 մահ, և վերականգնվել է ավելի քան 24 միլիոն մարդ: Բրազիլիայում, համաճարակի սկզբից ի վեր, գրանցվել է հիվանդության 13,193,205 դեպք, 340,776 մարդ մահացել է, ավելի քան 11 մլն-ը բուժվել են:
Վարակվածների թվով երրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ հաստատվել է COVID-19-ի 12, 921, 598 դեպք, մահացել է 166 հազար 827 մարդ, բուժվածների թիվը 11 միլիոն է։
Հարակից հրապարակումներ`
- 08.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք
- 08.04.2021. Կորոնավիրուսի 1231 նոր դեպք է գրանցվել, 32 մարդ մահացել է
- Կորոնավիրուսի բրիտանական շտամը ամենատարածվածն է ԱՄՆ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան