Ինչո՞ւ Եվրահանձնաժողովի ղեկավարին Էրդողանի հետ հանդիպմանը աթոռ չեն տվել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն անարդար է համարել իր երկրի հասցեին մեղադրանքները՝ աթոռներով միջադեպի կապակցությամբ, որը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Էրդողանը երեքշաբթի օրը Անկարայում հանդիպել է ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ: Համացանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ ԵՀ ղեկավարը տեղ չի ստացել նիստերի դահլիճում, քանի որ այնտեղ ընդամենը երկու աթոռ է եղել, որոնցից մեկը վերցրել է Միշելը, իսկ երկրորդը ՝ Էրդողանը: ԵՀ ղեկավարը ստիպված էր նստել բազմոցին՝ Չավուշօղլուի դիմաց։
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը չորեքշաբթի օրը ասալ է, որ ԵՀ ղեկավարն արդեն հանձնարարել է իր թիմին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապագա միջազգային այցերում նման իրավիճակներից խուսափելու համար: Ըստ Մամերի, Եվրահանձնաժողովի արարողակարգի ծառայությունը այս անգամ չի մասնակցել ուղևորությանը ՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան