ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումները
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) նախաձեռնությամբ հանդիպում-քննարկում է ունեցել կազմակերպության անդամների, Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես), Լոյոլա իրավաբանական դպրոցի իրավունքի և ցեղասպանության կենտրոնի, ԱՄՆ Հարավ-արևմտյան իրավաբանական դպրոցի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մարդու իրավունքների կլինիկայի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ գրասենյակը։
«Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների արձանագրման նպատակով 2020թ-ի սեպտեմբերի 27-ից մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքը, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացված աշխատանքները:
Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՄԻՊ զեկույցներին՝ ընդգծելով դրանցում ամփոփված տեղեկատվությունը համապատասխան մարմիններին ներակայացնելու կարևորությունը:
Քննարկվել են նաև ադրբեջանական հանցագործություններն ուսումնասիրելու և փաստագրելու ուղղությամբ ամերիկյան համալսարանների և գիտական կենտրոնների կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների ընթացքը և այդ բնագավառում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցության ուղղությունները:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ժողովրդի նկատմամբ 2016թ. ապրիլին ադրբեջանական վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել. ԱՀ ՄԻՊ
- 33 քաղաքացիական անձինք ադրբեջանական ԶՈւ-ի կողմից սպանվել են իրենց բնակության վայրերում․ ԱՀ ՄԻՊ
- Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը․ ԱՀ ՄԻՊ
- Պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա գերության մեջ. ԱՀ ՄԻՊ
- ԱՀ ՄԻՊ-ը հորդորում է զգուշանալ ադրբեջանական տեսանյութերից ու լուսանկարներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան