Քաղաքական 18:39 08/04/2021 Հայաստան

Բենիամին Մաթևոսյան․ Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում ռազմաբազա բացել Ջավախքում

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։ 

««Հայերը պատմության մեջ կմնան որպես մի ժողովուրդ, որն ուզում էր ավելի լավ ապրել, բայց սկսեց ապրել է՛լ ավելի վատ»: Հենց այս բանաձևն է, որ կարող է նկարագրել այն բոլոր իրողությունները, որոնց հետ ապրում է Հայաստանը 2018-ի գարնանից:

44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանի թիմը շարունակում է խաղալ հասարակության` «սոցիալական հարցերի ընկալման նուրբ լարերի» վրա: Պարադոքսն այն է, որ եթե նախկինում Փաշինյանական և Տեր-Պետրոսյանական շրջանակները փորձում էին ներկայացնել մեր հաղթանակը 1990-ականների սկզբին «որպես մեր բոլոր խնդիրների և տնտեսական դժվարությունների պատճառ», ապա այժմ իշխանությունները փորձում են ներկայացնել մեր պարտությունը, տարածքների կորուստը, շուրջ 5000 մարդու մահը՝ որպես «պայծառ ապագայի գրավական»: Հիշենք Օրուելին և նրա հայտնի բանաձևը. «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը՝ ուժ»:

«Լուսավոր ապագայի» բանալի Փաշինյանն ու իր թիմն անվանում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաև սպասվող թուրքական տնտեսական էքսպանսիան: Նրանք նույնիսկ հորինել են այս էքսպանսիայի համար «անշառ ձևակերպում»՝ «կոոպերացիա հարևանների հետ»: Սրանք բոլորը «պայծառ ապագայի» հեքիաթներն են, որոնք ընկած են ագրեսիվ պրոթուրքական քարոզչության հիմքում, որն իրականացնում են Փաշինյանը և նրա թիմը:

Միևնույն ժամանակ, Փաշինյանի նեղ խմբակի կողմից տարածվող բանաձևերից մեկի համաձայն՝ «տարածաշրջանի իրողությունները փոխվել են, և Հայաստանը պետք է վերանայի իր մոտեցումներն ու ընկալումները: Ներառյալ Թուրքիայի ընկալումը որպես թշնամի»:

Եթե հիշում եք, ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևան կատարած այցի ժամանակ հստակ ասաց, որ «Հայաստանը պետք է ազատվի պատմական կարծրատիպերից», և այժմ բոլորի համար ակնհայտ է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում էր «Թուրքիայի` որպես Հայաստանի և հայերի թշնամի»:

Ինչ է ասում ու անում Թուրքիան

Մի կողմից, Թուրքիան` ԱԳ նախարարի մակարդակով, հայտարարում է[1], որ հույս ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման: Միևնույն ժամանակ, զուգահեռաբար, Թուրքիան ոչ միայն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը մեր տարածաշրջանում, այլև ակտիվ ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային: Կարող է հարց առաջանալ՝ ի՞նչ կապ ունի Ուկրաինան այս ամենի հետ:

Պատմությունն այսօր կրկնվում է: Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին, երբ Թուրքիան սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ավարտին՝ Հարավային Կովկաս ներխուժելու համար, այդպես էլ այժմ Անկարան սպասում է Դոնբասում առճակատման արդյունքներին, և եթե դրանք Ռուսաստանի համար անցանկալի ավարտ ունենան, ապա Անկարան կփորձի վերանայել 44-օրյա պատերազմի արդյունքները: Թուրքիան կփորձի ռազմաբազա ստանալ Ադրբեջանում, ինչպես նաև վերահսկողություն հաստատել «Մեղրիի միջանցքի վրա», որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի և ամբողջ Թուրքիայի հետ: Այս ամբողջ կոնստրուկտի մեջ Վրաստանում Թուրքիայի ռազմական ներկայությունը կարող է դառնալ Հայաստանի շուրջ օղակի մի մասնիկը:

Ի՞նչ է այս պահին հայտնի Վրաստանում Թուրքիայի հնարավոր ռազմական ներկայության մասին

Մի շարք ռուսական աղբյուրներ, ներառյալ «ИА Реалист»-ը[2], որը 44-օրյա պատերազմի ընթացքում առաջինն էր հաղորդել այն մասին, որ Մեծ Բրիտանիան արգելափակել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, հայտնում է, որ Թուրքիան պատրաստվում է ոչ միայն ռազմական բազա տեղակայել Վրաստանում, այլ նաև նախատեսում է լայնորեն օգտագործել ռազմական ենթակառուցվածքները, որոնք մնացել են 2007 թվականին երկիրը լքած ռուս զինվորականներից հետո:

Այսպիսով, պաշտոնական Անկարան նախատեսում է ռազմաբազա ստեղծել Ջավախքում գտնվող նախկին 62-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում: Ավելին, թուրքական շինարարական ընկերություններն արդեն սկսել են արդիականացնել ենթակառուցվածքները և նորոգել նախկին ռուսական ռազմակայանի տարածքները:

Ջավախքում տեղակայված ռազմաբազան Թուրքիային հետաքրքրող միակ օբյեկտը չէ: Այս տարվա սկզբին Թբիլիսիում հրապարակվել էր Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի զեկույցը: Ըստ զեկույցի` անցյալ տարվա ավարտին Անկարան 100 միլիոն լիրա (17,5 միլիոն դոլար) դրամաշնորհ էր հատկացրել[3] Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Դրամաշնորհը տրամադրվել է ռազմական ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանների խաչմերուկում գտնվող Մառնեուլիի ռազմական օդանավակայանի արդիականացման համար: Խորհրդային տարիներին այս ռազմական օդանավակայանը համարվում էր Անդրկովկասի ռազմական շրջանի ռազմաօդային համակարգի կարևոր օղակ:

Այս օդանավակայանի կարևորությունը հատկապես վառ արտահայտվեց 2008-ի պատերազմի օրերին, երբ ռուսական ավիացիան բազմիցս ռմբակոծեց այն՝ վրացական ինքնաթիռների թռիչքները օդանավակայանի տարածքից կանխելու նպատակով:

Ամփոփելով ներկայացված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի տարեցտարի աճող փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա տարածաշրջանային օպերատոր Թուրքիայի հետ, կարելի է նշել, որ հայաբնակ Ջավախքում թուրքական ռազմաբազայի ստեղծումն առավել քան իրատեսական է: Իհարկե, կարող ենք ասել, որ ներկայացված փաստերը և Վրաստանում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու Թուրքիայի ցանկությունը (հատկապես Մառնեուլի օդանավակայանի արդիականացման հետ կապված) պայմանավորված են ՆԱՏՕ-ի շահերով:

Սակայն փաստն այն է, որ Վրաստանում կա ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի առնվազն երկու նախկին օդանավակայան, որոնք կարող են հետաքրքրել նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: Մեկը գտնվում է Վրաստանի արևմուտքում՝ Սենակի քաղաքում, երկրորդը՝ Վրաստանի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Վազիանիում, սակայն, Թուրքիայի ընտրությունն ընկավ Մառնեուլի օդանավակայանի վրա, որը գտնվում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանների հանգույցում: Այլ կերպ ասած, այս հարցում որոշիչ դեր են խաղում Հայաստանի գործոնը, և պաշտոնական Անկարայի քաղաքականության հակահայկական կողմնորոշումը:

Թուրքիան մեծացնում է իր ռազմական ներկայությունը ոչ միայն Ռուսաստանի հետ սահմանների ողջ երկայնքով, այլև մեծացնում է իր ռազմական ճնշումը ոչ միայն մեր երկրի, այլ նաև վրացահայության վրա:

Թուրքական «ռազմավարական խորությունը»

Առնվազն Վրաստանում ռազմաբազա բացելու Թուրքիայի ցանկությունը տրամաբանական է, քանի որ այդ փաստը «գետնի վրա և իրական կյանքում» կհաստատի Թուրքիայի հավակնությունները Հարավային Կովկասի քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացներին Անկարայի վերջնական ներգրավման հարցում: Այնուամենայնիվ, տարածաշրջանը փոքր է, և ակնհայտ է, որ Թուրքիայի ներխուժումը պետք է լինի Ռուսաստանի դիրքերը թուլացնելու կամ տարածաշրջանից ամբողջությամբ դուրս մղելու հաշվին: Այս առումով շատ խորհրդանշական է, որ թուրքական կողմը գերադասում է ոչ միայն իր սահմանափակ զորախումբը բերել Վրաստան, այլև տեղակայել այն այնտեղ, որտեղ պատմականորեն տեղակայված էր ռուսական 62-րդ ռազմաբազան:

44-օրյա պատերազմի ընթացքում մենք տեսանք, թե որքան կարևոր է սիմվոլիզմը Բաքվի և Անկարայի համար, հենց դրա համար, նոյեմբերի 5-6-ին քաղաք մտնելով՝ Բաքուն և Փաշինյանը հայտարարեցին, որ Շուշին գրավվել է Ադրբեջանի դրոշի օրը՝ նոյեմբերի 9-ին:

Բացի այդ, գաղտնիք չէ, որ տասնյակ հազարավոր հայեր կոմպակտ ապրում են Ջավախքում, և նրանց մեջ թուրք զինվորականների տեղակայումը պաշտոնական Անկարայի քաղաքականության մեկ այլ օղակ է՝ ուղղված Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանից հայկական տարրի դուրսբերմանը:

Կարևոր է նաև նշել, որ երբ հայ պաշտոնյաները խոսում են «Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական կոոպերացիայի հեռանկարների» մասին, նրանք ոչ միայն հաշվի չեն առնում այս բոլոր փաստերը (չնայած կա կարծիք, որ նրանք ոչ թե չեն հասկանում այս ամենը, այլ նպատակաուղղված ամեն ինչ անում են Ռուսաստանը տարածաշրջանից դուրս բերելու և այն Թուրքիային հանձնելու համար), բայց նաև ցույց են տալիս իրենց անտեղյակությունը էրդողանական Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարական հիմքերի վերաբերյալ:

Արտաքին քաղաքականություն, որի հիմնասյուներից մեկը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարի, երկրի նախկին վարչապետի, այժմ Էրդողանի գլխավոր հակառակորդներից Ահմեթ Դավութօղլուի առաջարկած հայեցակարգն է:

Իր «Ռազմավարական խորությունը» (2001) գրքում Դավութօղլուն ներկայացնում է այն գաղափարները, որոնք հիմք են հանդիսացել ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Մասնավորապես, Դավութօղլուն առաջարկում է ապավինել «XV-րդ դարից սկսած թուրք ժողովրդի ամբողջ պատմական ուժին», այլ կերպ ասած՝ առաջարկելով հրաժարվել քեմալիզմից, Դավութօղլուն կառուցում է «Նեոօսմանիզմի» զարգացման ուրվագիծը: Նրա կարծիքով, ցանկացած պետություն իր արտաքին քաղաքական նկրտումների մեջ առաջնորդվում է նախ` իր աշխարհառազմավարական դիրքով, և երկրորդ, իր պատմական ժառանգությամբ, որն էլ պետության «ռազմավարական խորությունն է»:

Դավութօղլուն քննադատում է թուրքական արտաքին քաղաքականության նախկին մոտեցումները՝ համարելով, որ դրանք զուրկ էին ռազմավարական պլանավորումից և, մեծ հաշվով, ուղղված են կարճաժամկետ քաղաքական նպատակների լուծմանը:

Դավութօղլուն իր աշխատանքում առանձնացնում է պետությունների դասակարգում ըստ չորս տեսակների՝ Գերտերություն, Մեծ տերություն, Տարածաշրջանային տերություն, Փոքր պետություն:

Միևնույն ժամանակ, նա նշում է. «Քեմալականները, հրաժարվելով կայսերական անցյալից, երկիրը տեղափոխեցին չորրորդ դասակարգ՝ «փոքր պետությունների» կատեգորիա: Հրաժարվելով օսմանյան անցյալից՝ Աթաթուրքը և մյուսները պասիվ են դարձրել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ինչը երբեք չպետք է կրկնվի»:

Միևնույն ժամանակ, Դավութօղլուն նշում է, որ պետությունը երրորդ կամ ավելի բարձր կատեգորիա տեղափոխելու համար պետք է վերադառնալ «նախաքեմալական անցյալ»՝ կայսերական անցյալ՝ ապավինելով սեփական հարուստ փորձին: «Դրանից հետո կարելի է առաջ շարժվել, քանի որ Թուրքիան ունի դրա համար բոլոր ռեսուրսները՝ հարմար աշխարհագրական դիրքը, բնակչության համապատասխան թիվ և այլն: Մասնավորապես, հարմար աշխարհագրական դիրքը թույլ է տալիս Թուրքիային մանևրել գերտերությունների միջև` իր իսկ շահերից ելնելով»,-գրում է Դավութօղլուն:

«Թուրքիան չի ցանկանում «կամուրջ» լինել Եվրոպայի և Ասիայի միջև, այդ դերը նրան պարտադրվեց»,-ասում է Դավութօղլուն:

«Թուրքիան և՛ եվրոպական, և՛ ասիական երկիր է, բալկանյան և կովկասյան երկիր է, Մերձավոր Արևելքի և Միջերկրածովյան երկիր»,-ասում է Թուրքիայի նախկին վարչապետը: Այս ամենը ոչ միայն գերտերություն դառնալու պահանջի արտահայտություններ են, այլ նաև այն քաղաքականության տեսական արտահայտություն, որը վերջին տարիներին ագրեսիվորեն վարում էր Էրդողանի ռեժիմը:

Այս հայեցակարգի շրջանակներում Նեոօսմանյան կայսրությունը ոչ միայն պետք է ընդլայնվի դեպի Արևելք՝ կլանելով իր հարևաններին, այլև չի ընդունում որևէ այլ «համակեցություն», բացի ենթակայական բնույթի հարաբերություններից:

Պաշտոնական Երևանի ներկայացուցիչները սա գիտե՞ն: Սա մի հարց է, որի պատասխանը կբացահայտվի միայն «քաղաքական հերձումից», այսինքն՝ իշխանափոխությունից հետո: Առանց դրա՝ այս և շատ այլ հարցեր կմնան անպատասխան: Միևնույն ժամանակ պետք է կրկին նշել, որ մինչ այդ Հայաստանի շուրջ ռազմական օղակը կշարունակի սեղմվել»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}