Դմիտրի Կոզակ. Ռուսաստանին կարող են ստիպել պաշտպանել իր քաղաքացիներին Դոնբասում
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը խոստովանել է, որ Ռուսաստանին կարող են ստիպել կռվել Դոնբասում: Նա այդ մասին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Է. Մ.Պրիմակովի անվան «IMEMO» ծրագրի և «Ինտերֆաքս»-ի «Ռուսաստանը և աշխարհը. մասնագիտական զրույց» խմբի համատեղ նախագծի ժամանակ:
«Այսօր ամեն ինչ կախված է հրդեհի մասշտաբից: Եթե լինի այնպես, ինչպես մեր նախագահն է ասում՝ Սրեբրենիցայի նման, ապա մենք, հավանաբար, ստիպված կլինենք պաշտպանել տեղի բնակիչներին»,-ասել է նա:
Նա նշել է, որ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումներն արդեն բավականաչափ կոփվել են և ունակ են հարձակումը կասեցնել:
«Բայց ամեն ինչ կախված է մյուս կողմից»,- ավելացրել է Կոզակը:
Նույն ելույթում նա զգուշացրել է, որ եթե Կիևը ռազմական գործողություններ սկսի Դոնբասում, դա կլինի Ուկրաինայի վերջի սկիզբը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում