ԵԺԿ-ն պահանջում է լիագումար նիստ՝ քննարկելու Թուրքիա ԵՄ պաշտոնյաների այցն ու նրանց նկատմամբ վերաբերմունքի հարցը
Եվրախորհրդարանում ԵԺԿ խումբը պահանջում է լիագումար նիստ անցկացնել՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջերս Թուրքիա կատարած այցը:
«Նախագահներ Ֆոն դեր Լեյենի և Միշելի Անկարա կատարած այցը պետք է որ լիներ Թուրքիայի հանդեպ Եվրոպայի մոտեցման հաստատունության և միասնության ուղերձ: Ցավոք, դա հանգեցրեց պառակտման խորհրդանիշի, քանի որ Նախագահները չկարողացան միասին կանգնել, երբ դա անհրաժեշտ էր: Մենք ավելին ենք ակնկալում Եվրոպայի արտաքին քաղաքականությունից», - ասել է Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբի նախագահ Մանֆրեդ Վեբերը:
Ասվում է, որ բացի միասնության տապալումից, ԵԺԿ-ն պետք է իմանա, թե ինչ է դրվել Նախագահ Միշելի կողմից սեղանին, քանի որ նշված հարցերը Եվրախորհրդարանի կողմից հաստատման կարիք ունեն:
«Մենք չափազանց մտահոգված ենք վիզայի կամ մաքսատուրքերի վերաբերյալ ստանձնած պարտավորություններով՝ առանց Թուրքիայի քաղաքականության մեջ կոնկրետ և տևական փոփոխությունների Արևելյան Միջերկրական ծովում, Կիպրոսի և մեր արտաքին սահմանների նկատմամբ: Բացի այդ, այցը չկարողացավ ցույց տալ մեր ավելի լայն մտահոգությունները, երբ խոսքը վերաբերում է Նախագահ Էրդողանի կողմից երկրի քաղաքացիական հասարակության և քաղբանտարկյալների դեմ հարձակումներին: Այս հարցերը պետք է հստակեցվեն և մենք կպահանջենք լիագումար քննարկում՝ երկու նախագահների ներկայությամբ», - ասել է Վեբերը:
ԵԺԿ-ն նաև քննադատել է Ուրսուլա ֆոն Դեր Լեյենին Թուրքիայում աթոռ չտրամադրելը։
«Կանայք արժանի են նույն ճանաչմանը, ինչ իրենց տղամարդ գործընկերները»,- ասվում է ԵԺԿ-ի թվիթերում, որն ուղեկցվում է 3 աթոռների նկարով։
Հիշեցնենք, որ Էրդողանը երեքշաբթի օրը Անկարայում հանդիպել է ֆոն դեր Լեյենի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Համացանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ ֆոն դեր Լեյենը տեղ չի ստացել նիստերի դահլիճում, քանի որ այնտեղ ընդամենը երկու աթոռ է եղել, որոնցից մեկին նստել է Միշելը, իսկ երկրորդին՝ Էրդողանը: ԵՀ ղեկավարը ստիպված էր նստել բազմոցին՝ Չավուշօղլուի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ Եվրահանձնաժողովի ղեկավարին Էրդողանի հետ հանդիպմանը աթոռ չեն տվել
- Քուրդ պատգամավորը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին աթոռ չտալը կապեց տղամարդկանց դոմինանտ դիրքի հետ
- Եվրահանձնաժողովի ղեկավարին Էրդողանի հետ հանդիպմանը աթոռ չեն տվել