Էրմիտաժը բողոք է ստացել երեխաների վրա մերկ քանդակների վատ ազդեցության վերաբերյալ
Պետական Էրմիտաժը պաշտոնական բողոք է ստացել անչափահաս այցելուների վրա մերկ քանդակների բացասական ազդեցության վերաբերյալ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
«Մեզ շատ են գրում, շատ են բողոքում մեզանից և երբեմն էլ շատ ագրեսիվ: Բայց կան կարևոր առաջարկներ և պահանջներ, որոնք պետք է հիշել ապագայի համար: Մի անգամ ես ծիծաղեցի, երբ մեզ ասացին. հավաքեք ձեր բոլոր մերկ քանդակները ... մեկ սենյակում և կախեք «18+» ցուցանակը, որպեսզի մեր երեխաներին չայլասերեն: (Բայց) սա արդեն պաշտոնական բողոք է, որը մեզ է եկել պաշտոնական մարմիններից, և մենք պատասխանում ենք դրան», - ասել է նա լրագրողներին:
Էրմիտաժի տնօրենը չի հստակեցրել, թե որ գերատեսչությունից է ստացվել բողոքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան