Գիտաշխատողների շրջանում 40 տոկոսը 60 և ավելի տարիք ունի. Ժաննա Անդրեասյան
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման հմար հատկացված ֆինանսական միջոցները 2 մլրդ 784 մլն դրամի չափով ավելացնելու նախագծի համար հիմք է ծառայել գիտության ոլորտի զարգացման վերաբերյալ շարունակական խորհրդակցությունները»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նա զեկուցեց ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեին բյուջեի վերաբաշխման միջոցով գումար հատկացնելու մասին նախագիծը:
Ժաննա Անդրեասյանըի խոսքով՝ գումարն ուղղվելու է երկու ոլորտի, որոնցից առաջինը ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերն են, որին հատկացվելու է 1 մլրդ 31 մլն դրամ և գիտահետազոտական ծրագրերի ֆինանսավորմանը:
Նրա խոսքով՝ առաջինն ուղղվելու է ավելի բարձր արդյունավետություն ունեցող գիտական կազմակերպությունների համար ժամանակակից և կարևորագույն նշանակության սարքավորումների ձեռքբերմանը և դրանցով աշխատող անձնակազմի վերապատրաստմանը:
«114 մլն 400 հազար դրամը ԳԱԱ համակարգի սրաքավորումների վերազինմանն ուղված միջոցներ են»,-հայտնեց փոխնախարարը և պարզաբանեց, որ այն ուղղվելու է սուպերհամակարգչի տեղափոխման և տեղադրման ծախսերին, այն նոր սարքավորումներով ապահովելուն և աշխատանքները կազմակերպելուն:
ԿԳՄՍ փախնախարարը հայտնեց, որ թեմատիկ գիտական հետազոտություններին ուղղվելու են 1 մլրդ 638 մլն դրամ, որի շրջանակներում ֆինանսավորվող ծևագրերը ունեն 2 տարի ժամկետ և հաստավում են գիտական փորձաքննությունների արդյունքում, որոնց համար սահմանված են միջազգային բարձր մակարդակի վերջնարդյունքների ապահավման պահանջ:
Ըստ փախնախարարի այդ գումարներով կիրականացվի նաև գիտական խմբերի մեկնարկային ծրագրերի ֆինանսավորում, որով խթանելու են բարձր արդյունավետությանբ երիտասարդ գիտնականներին՝ մինչև 3 տարի ժամկետով 8 լրացուցիչ ծրագիրի միջոցով:
«Գիտաշխատողների շրջանում 40 տոկոսը 60 և ավելի տարիք ունի և սերնդափոխության խնդիր կա»,- հիմնավորելով երիտասարդ գիտնականների ծրագրերի ֆինանսավորումը՝ հայտնեց Ժաննա Անդրեասյանը:
Նա հավաստիացրեց, որ գումարի մի մասն էլ կուղղվի առաջատար գիտաշխատողների ֆինանսավորման մրցութային ծրագրին, որի շրջանակներում նախատեսված է 50 դրամաշնորհ՝ մինչև 5 տարի ժամկետով:
«Կարևոր են երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերը, որնք առանցքային նշանակություն ունեն հանրապետության պաշտպանունակության և անվտանգության մակարդակի բարձրացման համար»,- հայտարարեց Ժաննա Անդրեասյանը և տեղեկացրեց, որ այդ նպատակով կլինի 10 ծրագիր՝ 2 տարի ժամկետով, և դրանք տրամադրվելու են ռազմական ուղղվածության հետազոտական թեմաներին՝ Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ համագործակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօրվա նիստում համաներում կհայտարարի
- Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանն այսօր կնշանակվի Տավուշի մարզպետ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում