Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո Լիտվայում գրանցվել է ութ մահ
Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո Լիտվայում գրանցվել է ութ մահ, դրանք կապված են հիվանդների տարիքի և նրանց քրոնիկ հիվանդությունների հետ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է Դեղերի վերահսկման պետական գործակալության աշխատակից Ռուգիլե Պիլվինինեն, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
Լիտվայում պատվաստումների համար օգտագործվում են դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված COVID-19ժի երեք պատվաստանյութ`Pfizer/BioNTech, Moderna և AstraZeneca:
«Ամենաերիտասարդ հիվանդը 69 տարեկան է, մեծը ՝ 91 տարեկան: Հինգ կին, երեք տղամարդ: Մեր գնահատմամբ, բոլոր գրանցված մահերը կապված էին այս հիվանդների տարիքի և քրոնիկ հիվանդությունների հետ»,- ասել է Պիլվինինեն:
Պատվաստումների հակացուցումների շարքում, մասնագետի խոսքով, եղել են ուշաթափության մի քանի դեպքեր, որոնք կապված էին ջերմության և ընդհանուր հիվանդությունների առկայության հետ:
«Մենք նկատել ենք մի քանի անսպասելի ռեակցիա՝ դեմքի, լեզվի, վերջույթների կամ նույնիսկ ամբողջ մարմնի թմրածություն, արյան ճնշման և սրտի բաբախների աճ»,- ասել է Պիլվինենը և նշել, որ եղել է դեմքի նյարդի կաթվածի մեկ դեպք՝ Vaxzevria-ով (AstraZeneca) պատվաստումից հետո և նախկինում հաղորդվում էր նույնօրինակ հետևանք Moderna պատվաստանյութի մասով:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան 30 տարեկանից ցածր քաղաքացիներին կպատվաստի Pfizer և Moderna պատվաստանյութերով
- Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 133 միլիոնը
- Լավրովը կարծում է, որ ԵԱՏՄ շրջանակներում անհրաժեշտ են պատվաստումների վկայականների ընդհանուր կանոններ
- 08.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք
- Հարավային Կորեան դադարեցնում է AstraZeneca-ով պատվաստումները
- Ֆրանսիայում AstraZeneca-ով պատվաստումից հետո երկու մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան