Կառավարությունն այսօրվա նիստում համաներում կհայտարարի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կընդունի համաներում հայտարարել Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ:
Գործադիրն առաջարկում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է.
«Առաջարկվում է՝
1) համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց`
ա. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի.
բ. որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
գ. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:
2) համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը»:
Նախագծով նախատեսվել են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվելու:
Որոշման մեջ նախատեսվել է դրույթ, ըստ որի՝ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։
Կառավարությունն այսօր մի քանի որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտա մի շարք ընկերությւոնների՝ «ԲԵՏՈՆԱԳՈՐԾ» ՓԲԸ-ին, «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ին «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին և «ՌՈՔ ԲԵՐԻ» ՍՊԸ-ին:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված 60 հարցից միայն4 է զեկուցվող՞
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան