Հակոբ Բերբերյանի խափանման միջոց կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրության. Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է՝ Հակոբ Բերբերյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է չհեռանալու մասին ստորագրության։
Հիշեցնենք, որ Հակոբ Բերբերյանին նոյեմբերի 21-ին մեղադրանք էր առաջադվել՝ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնության գործադրում։
Նկատենք, որ գործը վերաբերում է նոյեմբերի 9-ին Կառավարություն մուտք գործելուն, զանգվածային անկարգություններին։
Հակոբ Բերբերյանին վերագրվում էր, որ նա մեկ դրվագով բռնություն է գործադրել, մյուսով՝ գույք է ոչնչացրել։
Բերբերյանի փաստաբան Ֆերդինանտ Սարգսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հակոբն ազատության մեջ է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան