Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանն այսօր կնշանակվի Տավուշի մարզպետ
Կառավարության այսօրվա նիստում Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կշանակվի Տավուշի մարզպետ: Այդ մասին կառավարության որոշման նախագիծն ընդգրկված է նիստի օրակարգում:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»:
Հիշեցնենք, որ Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան