Մոզամբիկում ԻՊ գոհայինները գլխատել են 12 օտարերկրացու
Զինյալները Մոզամբիկում գլխատել են 12 օտարերկրացու, զոհերի ազգային պատկանելության մասին տվյալներ դեռ չկան: Ոստիկանության աղբյուրներից ստացած տեղեկատվության հիման վրա «Times» թերթի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ինչպես պարբերականին հայտնել է տեղի ոստիկանության ղեկավարը՝ մահացածների մարմինները հայտնաբերել են Պալմա քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի մոտ, որի վրա գրոհայինները հարձակվել էին մարտի վերջին:
«Նրանք ընդհանուր առմամբ 12 հոգի էին, բոլորը օտարերկրացիներ են, չգիտեմ ինչ ազգություն ունեն, բայց բոլորը սպիտակ են ... Նրանց գլխատել են, ... ձեռքերը կապված են»,- ասել է ոստիկանության աղբյուրը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն անցյալ շաբաթ հայտարարեց Մոզամբիկի Պալմա քաղաքը գրավելու մասին, որի համար մարտերը շարունակվում են մարտի 24-ից: Ապրիլի 2-ին Մոզամբիկում ոստիկանությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ քաղաքում այլեւս գրոհայիններ չկան: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին փոխանցել էր կանանց իրավունքների պաշտպանության ասոցիացիայի անդամ Ջուլիա Վաչավեն՝ Պալմայից հեռացել է ավելի քան 8 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում