
Ուկրաինայի ուժայինների կողմից գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ մարդ
Ուկրաինայի ուժայինների գնդակոծությունների պատճառով ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) տարածքում մեկ մարդ է զոհվել, մեկը վիրավորվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ԴԺՀ-ն միլիցիայի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնը հայտնել էր ուկրաինական ուժայինների կողմից հրետակոծության հինգ փաստերի մասին:
«Ցավով տեղեկացնում ենք, որ, կատարելով քաղաքացիներին պաշտպանելու մեր պարտքը, զոհվեց մեր հանրապետության պաշտպանը: Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհված զինվորի ընտանիքին և հարազատներին: Մեկ զինծառայող էլ ստացել է վիրավորում, նրան ցուցաբերվել է ժամանակակից բժշկական օգնություն»,-հայտնել են ոստիկանությունից։