«Մենք ՍԵՎ ու ՍՊԻՏԱԿ չենք: Մենք ԸՆԴՄԻՇՏ եռագույն ենք»
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հրապարակել է նոր տեսահոլովակ ու կից գրառում կատարել.
«Իմ, ընկերներիս և ԱՐՄՆՅՈՒԶԻ համատեղ աշխատանքը։
Մենք ՍԵՎ ու ՍՊԻՏԱԿ չենք: Մենք ԸՆԴՄԻՇՏ եռագույն ենք»։
Տեսահոլովակում նկարահանվել են ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, հայտնի քաղաքագետներ Կարեն Բեքարյանը, Արմեն Մինասյանը, Միհրան Հակոբյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիրներ Արման Սաղաթելյանը, Սամվել Ֆարմանյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, հայտնի լրագրողներ, հեռուստամեկնաբաններ և այլք՝ ներկայացնելով երեք տարվա ընթացքում կատարվածը։
«Երեք տարի մեզ բաժանել են նախկինների ու նորերի։
Երեք տարի մեզ բաժանել են դևերի ու հրեշտակների։
Երեք տարի մեզ բաժանել են սևերի ու սպիտակների։
Երեք տարի մեզ պառակտել են ու կտրել են մեր պատմությունից, մշակույթից, հոգևորից, ազգայինից։
Երեք տարի մեզ հեռացրել են հայկականից ու հայկականությունից։
Երեք տարի մեզ պատրաստել են խաղաղության, բայց բերել են պատերազմ և խայտառակություն։
Երեք տարի մեզ համոզել են, որ կառուցում են, բայց քանդել են ու ավիրել։
Երեք տարի իբր պայքարել են թալանի դեմ, բայց իրականում թալանել են»,-մասնավորապես նշում են նրանք դրոշի գույների ներքո, ապա ամփոփում.
«Մենք ՍԵՎ ու ՍՊԻՏԱԿ չենք: Մենք ԸՆԴՄԻՇՏ եռագույն ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում