Վարորդական իրավունքի ստացման քննությունը չհաղթահարածներն այսուհետ կրկին կարող են փորձել միայն 7 օր հետո
Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց որոշում, ըստ որի՝ վարորդական իրավունք ստանալու քննությունը դրական չհանձնած անձը կարող է կրկին մասնակցել քննության օրվանից ոչ շուտ քան 7 օր անց, իսկ երկրորդ փորձը դրական չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ քննությանը կարող է մասնակցել քննության օրվանից ոչ շուտ քան մեկ ամիս անց:
Գործող իրավական նորմով՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման N 1 հավելվածով, տեսական քննությունը դրական չհանձնած անձը կարող է ցանկացած ժամանակ կրկին մասնակցել տեսական քննությանը, իսկ հավելվածի 33-րդ կետի համաձայն՝ գործնական քննությունը դրական չհանձնած անձը տեսական քննությունը դրական հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում կարող է կրկին մասնակցել գործնական քննությանը:
Ստացվում է, որ թե՛ տեսական և թե՛ գործնական քննությունների բացասական արդյունքների դեպքում վարորդի թեկնածուի կրկին քննության մասնակցելու համար որևէ կարգավորում նախատեսված չէ և տեսականորեն վարորդի թեկնածուն բացասական հանձնված քննությունից անմիջապես հետո կամ հաջոր օրը կամ ամեն անգամ քննությունը բացասական հանձնելուց հետո յուրաքանչյուր հաջորդ օրը կարող է դիմել քննությանը կրկին մասնակցելու պահանջով։
Կառավարությունն իր որոշումը հիմնավորում է որակավորման քննությունների մասնկիցների հերթերի նվազեցման, դրանց կանոնակարգման, կառավարման և քաղաքացիների անհարկի կուտակումներից խուսափելու խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հավաստիացնում եմ ձեզ, որ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի. Հայկ Ղալումյան
- Կառավարությունը համաներում է շնորհում մինչև պատերազմի նախօրեն զինծառայությունից խուսափած 5255 անձի
- Ներդրողների «ճաշակը» շատ տարբեր կարող է լինել.Ռուստամ Բադասյան
- Գիտաշխատողների շրջանում 40 տոկոսը 60 և ավելի տարիք ունի. Ժաննա Անդրեասյան
- Կառավարությունն այսօրվա նիստում համաներում կհայտարարի
- Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանն այսօր կնշանակվի Տավուշի մարզպետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան