Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը խոստացել է օգնել Ջավախքի ֆերմերներին
Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունից պատասխանել են Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նամակին, որում խնդրվում էր օգնել Ջավախքի ֆերմերներին իրացնել կարտոֆիլը: Այս մասին գրում է Jnews կայքը։
Նամակում ասվում էր, որ Գյուղատնտեսության նախարարությունը 13 արտահանողների պարտավորեցրել է հնարավոության սահմանում գտնել գնորդների և օգնել կարտոֆիլի իրացման հարցում:
Հիշեցնենք, որ Սակրեբուլոն ստեղծված իրավիճակից ելք գտնելու նպատակով դիմել էր Գյուղատնտեսության նախարարությանը: Շուտով կսկսվի գյուղատնտեսական նոր սեզոնը, սակայն անցած տարվա բերքը շրջանում դեռ չի իրացվել:
Մունիցիպալիտետում իրացված չէ մոտ 30 000 տոննա կենցաղային կարտոֆիլ, և շուրջ 18 000 տոննա մանր կարտոֆիլ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում