«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանը փափուկ բարձ է դրել նախարարի գլխի տակ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպման է հրավիրել պետական բուհերի ռեկտորներին: Թեման «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն է, որը օրենքի խախտմամբ 2 օր ուշացումով է ուղարկվել ՀՀ նախագահին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ ռեկտորների հետ հանդիպումը նախագահը հանդիպել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին՝ քննարկելու համար աղմկահարույց օրենքի նախագիծը: Նախարարը փորձել էր հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Արմեն Սարգսյանը՝ հաշվի առնելով առկա քննադատությունները:
Եվ Արմեն Սարգսյանը, այսպես ասած, փափուկ բարձ է դրել նախարարի գլխի տակ՝ ասելով, թե լուրջ խնդիրներ չի տեսնում: Սակայն այդ հանդիպումից հետո կառավարության համար պարզ դարձավ, որ Արմեն Սարգսյանը չի ցանկանում ստորագրել օրենքի նախագիծը, և ավելին՝ Ազգային ժողովի խախտման հետևանքով աղմկահարույց օրենքի ճակատագիրն ընդհանրապես անհայտ է: Ինչպես հայտնի է, այդ օրենքի նախագիծը պետք է ուղարկեին մինչև մարտի 31-ը, այնինչ նախագահին ուղարկվել է ապրիլի 2-ին։ Սա նշանակում է, որ նախագահը չի կարող այն ստորագրել։ Եվ թերևս նախագահի՝ ռեկտորների հետ հանդիպման նպատակը այս օրենքի շուրջ ստեղծված իրավիճակն է և ռեկտորների կարծիքն իմանալը։ Իսկ ռեկտորների մի մասը շատ արմատական է տրամադրված և պահանջելու է նախագահից այդ օրենքը չստորագրել՝ ուղարկելով ՀՀ սահմանադրական դատարան՝ որոշելու օրենքում առկա հակասահմանադրական ձևակերպումները»:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում