«Հրապարակ». Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելությունները շարունակվում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելության հաջորդ կանգառը կլինի Արարատի կամ Արմավիրի մարզը, մինչ այդ ՀՓՇ կազմակերպչական հանձնաժողովը նիստ կանի և կքննարկի Սևանի պատկերից խուսափելու տարբերակները։ Բանն այն է, որ նախօրեին Սևան այցը չի արդարացրել նրանց սպասելիքները, շատ սակավամարդ է եղել։
Ոմանք կարծում են, որ աշխատանքային ժամերը լավագույնը չեն նման հանդիպումների համար, մարդիկ իրենց գործին են, դրան գումարած՝ գյուղատնտեսական սեզոնն է բացվել, և երեկոյան են դաշտերից տուն վերադառնում։ Մյուս կողմից՝ երեկոյան ժամերին համայնքներում առկա է հրապարակների լուսավորության խնդիր։ Այս հարցերը քննարկելուց հետո նոր լուծումներ կգտնեն և կիրականացնեն հաջորդ երթուղին։ Ի դեպ, ԲՀԿ-ն շարժման միակ ուժն է, որը ներկայացուցիչ չէր գործուղել Սևան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան