«Փարիզ -2024» ամառային օլիմպիական խաղերը՝ Սենա գետի ափին
«Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն քննարկում է Սենա գետի ափամերձ գոտում միջոցառման բացման և փակման արարողություններն անցկացնելու հնարավորությունը:
Ըստ ՀԱՕԿ-ի, Փարիզի վարչակազմն այժմ ուսումնասիրում է առաջարկը: Հիմնական հարցն այն է, թե կազմակերպիչներն արդյոք կկարողանան մարզադաշտում ավանդաբար անցկացվող շքեղ շուոն տեղափոխել քաղաքի հասարակական վայրեր, որպեսզի այն հասանելի դառնա երկրպագուների համար:
Կազմկոմիտեի նախագահ, թիավարությունից օլիմպիական եռակի չեմպիոն Թոնի Էստանգեն ասել է, որ կազմկոմիտեի բյուջեի կեսից ավելին ապահովվում է կոմերցիոն միջոցներից։ Նա նաև նշել է որ, ՄՕԿ-ի խնդրանքի համաձայն Տոկիոյի խաղերին մասնակցող ֆրանսիայի պատվիրակության կազմը զգալիորեն կկրճատվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան