ԱՄՆ-ն նավեր է ուղարկում Սև ծով
ԱՄՆ-ը Թուրքիային տեղեկացրել է Բոսֆորով Սև ծով երկու ռազմական նավերի տեղափոխման մասին, որտեղ դրանք կմնան մինչև մայիսի 4-ը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։
«Այո, մենք այս մասին տեղեկություններ ունենք: Մոնտրոյի կոնվենցիային համապատասխան, ծանուցումն արվել է դիվանագիտական ուղիներով 15 օր առաջ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն շուտով կարող է ռազմանավեր ուղարկել Սև ծով՝ Ուկրաինայի սահմանին ենթադրյալ «ռուսական ռազմական գործունեության աճի» պատճառով: Հետագայում Պենտագոնը չի հաստատել համապատասխան տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջել էր կրճատել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ:
Հարակից հրապարակումներ`
- Մերկելը Պուտինին հորդորում է նվազեցնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ
- Դմիտրի Կոզակ. Ռուսաստանին կարող են ստիպել պաշտպանել իր քաղաքացիներին Դոնբասում
- Զելենսկին ժամանել է Դոնբաս
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում