Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների վերադարձի մասին. Հերթական անգամ երևի խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը
«Գերիների վերադարձի վերաբերյալ եղել է պայմանավորվածություն, որը խախտվել է։ Պատճառները հասանելի չեն»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց իմքայլական Անդրանիկ Քոչարյանը։
Բայց նա չզլացավ ենթադրություններով խոսել. «Ենթադրությունների դաշտում եթե ուզում եք, ասեմ, հերթական անգամ երևի խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը։ Գուցե դա պայմանավորված է, հրադադարի ռեժիմի վերաբերյալ որոշում կայացնողների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների մեջ ինչ-որ խնդիր է արծարծվում, որ խանգարում է գերիների վերադարձին»։
Լրագրողները իշխանական պատգամավորներին ասացին, լուրեր կան, որ Ադրբեջանը գերիներին պահում է Հայաստանից տարածքներ ստանալու համար։
«Գերիներին պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար, առաջին հերթին։ Դա տարածքների հետ որևէ կապ չի կարող ունենալ, որովհետև գերինեով չէ, որ տարածքային խնդիր կարող են լուծել»,-ասաց Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ադրբեջանաթուրքական պատվիրակություն չի եկել
- Գերիների ծնողները փակել են Շիրակի մարզի ճանապարհները. «Թող 54-ին էլ բերեն»
- Հայ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված է և փակ. Ադրբեջանի ԱԳ նախարար
- Գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է. Ավինյանի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան