09.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք
Արցախում ապրիլի 8-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4970 քաղաքացու հետազոտություն, որից 648-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2532 դեպք: Կատարվել է 22 418 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 08.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք