Ճիշտ էին երեկվանից հնչող պնդումները, որ գերիների վերադարձը զուտ չհաջողված հերթական PR ակցիան էր. Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.
«Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ - լեյտենանտ Մուրադովն անդրադարձրել է երեկ գերիների չվերադառնելու հարցին՝ նշելով, որ գերիների վերադարձ պլանավորված չի եղել, դա կեղծ պրովոկացի է և առաջարկել հարցնել ՀՀ իշխանություններին, թե ինչու են նրանք մոլորեցնում սեփական ժողովրդին։
Փաստորեն ճիշտ էին երեկվանից հնչող պնդումները, որ գերիների վերադարձը զուտ չհաջողված հերթական PR ակցիան էր, որն նպատակ ուներ թիրախավոր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ գործունեությունը։
Դե, իսկ մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի, և նրանց հարազատների հուզական սպասումների հարցը շարունակում է մնալ իշխող ուժի շահարկման դաշտում։
Այսօր առավոտվանից իշխանության ներկայացուցիչները բացահայտ քարոզարշավ են սկսել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ պնդելով, որ Ռուսաստանը, ի դեմս՝ նախագահ Պուտինի չի կարողանում իրականացնել նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի պահանջները, փորձելով մանիպուլյատիվ շղարշ ստեղծել, թե իբր Մոսկվայում՝ ապրիլի 7-ին, գերիներին վերադարձնելու մասին Փաշինյանը ձեռք է բերվել պայմանավորվածություն։
Այն ինչ պատերազմի ավարտից անցել է շուրջ հինգ ամիս, եւ հայկական կողմի գերիների չվերադարձման միակ պատասխանուն եւ մեղավորը ՀՀ իշխող ուժն է, որը համառորեն մսխեց եւ մսխում է գերիներին վերադարձը երաշխավորող բոլոր խաղաքարտերը։
Մասնավորապես, թվեմ առնվազն հայկական կողմի գործողություններ, որոնցից յուրաքանչյուրի կյանքի կոչելու նախապայման պետք է լիներ գերիների խմբաքանակների վերադարձի ապահովումը.
1. Նոյեմբերի 15՝ Քարվաճառի/Քելբաջարի հանձնում.
2. Նոյեմբերի 20՝ Ակնայի/Աղդամի հանձնում.
3. Դեկտեմբերի 1՝ Բերձորի/Լաչինի հանձնում.
4. Դեկտեմբերի 18՝ գաղտնի հուշագրի կնքում Ադրբեջանի ու ՌԴ-ի հետ՝ սահմանագծելով եւ ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո հանձնելով Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն հատվածներում տարածքներ.
5. Ադրբեջանական դիվերսանտներ, միջազգային իրավունքի համատեքստում ռազմական հանցագործներ, որոնք Արցախ էին ներխուժել 2014 թվականին, սպանել մեր հայրենակիցներին՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հանձնում Ադրբեջանին.
6. Հունվարի 11-ի համատեղ եռակողմ հայտարարություն՝ աշխատանքային խմբի ձեւավորմամբ։
Հ. գ. Բայց դե ըստ հենց իշխող ուժի ներկայացուցչի կողմից հնչեցված արտահայտության, իրենք ունեն մեկ խնդիր եւ այդ խնդիրը ընդդիմությունն է։
ՀԱԿԱՀԱՅԵՐ»:
Հարակից հրապարակումներ`
- Մուրադովը պրովոկացիա է որակել գերիների վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը
- Գերիների ծնողները տներում ուրախության սեղաններ էին գցել, իսկ ինքնաթիռները եկան դատարկ. Զոհրաբյան
- Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների վերադարձի մասին. Հերթական անգամ երևի խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը
- Գերիների ծնողները փակել են Շիրակի մարզի ճանապարհները. «Թող 54-ին էլ բերեն»
- Հայ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված է և փակ. Ադրբեջանի ԱԳ նախարար
- Գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է. Ավինյանի գրասենյակ