Զելենսկին ապրիլի 10-ին Թուրքիայում Էրդողանի հետ կհամանախագահի երկու երկրների ռազմավարական խորհրդի նիստը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ապրիլի 10-ին կժամանի Թուրքիա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Թայիփ Էրդողանի գրասենյակը:
«Թուրքիայի և Ուկրաինայի միջև 2021 թ. Ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի իններորդ հանդիպումը նախագահելու են Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վոլոդիմիր Զելենսկին: Հանդիպումը տեղի կունենա նախարարների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն թուրք-ուկրաինական հարաբերությունները, ռազմավարական գործընկերության մակարդակը՝ իր բոլոր կողմերով, միջոցներ կարող են ձեռնարկվել նաև երկկողմ համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Անկարան հայտնել է, որ բանակցությունների օրակարգում ներառված կլինեն նաև խաղաղության ու կայունության պահպանման տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: «Հանդիպումների ընթացքում մտքերի փոխանակում տեղի կունենա մեր համատեղ նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են մեր ազգակից Ղրիմի թաթարների կյանքի պայմանների բարելավմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան