Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա անելու եմ իմ դեմքով. Միքայել Մինասյան
«Մենք մահացել ենք որպես Հայաստանի հանրապետություն, որպես հասարակություն, որպես արժեքային համակարգ, որպես Սփյուռք»,- այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նրա խոսքով՝ այս ընթացքում իր նկարահանած ռեքվիեմները մահախոսականներ էին։
«Այսօր մենք պետք է ընդունենք, որ պարտվել ենք։ Իսկ ամենամեծ պարտությունը՝ մահն է։ Բայց, մենք քրիստոնյա ենք և պարտավոր ենք հավատալ, որ մահից հետո կա հնարավորություն, կա կյանք»,- ասաց Մինասյանն ու հավելեց, որ ելք, այդուհանդերձ, կա։
«Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրվանից բոլորը խոսում էին՝ նա եկել է, որ հանձնի Արցախը։ Նիկոլն էլ էր խոսում։ Եկավ ու հանձնեց Արցախը»,- ասաց նա։
Անդրադառնալով սպասվող արտահերթ ընտրություններին, Միքայել Մինասյանը հայտնեց, որ չի սատարելու որևէ ուժի՝ լինի իշխանամետ, թե՝ ընդդիմադիր։ Նա համարում է, որ ընտրություններն ամենաամոթալի ձևն է՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու։
«Նա «ընտրություն օպերացիայով» հետ բերեց բանակն իր ենթակայության տակ։ Բանակը ձայն է՝ 50-100 հազար ձայն»,- ասաց Միքայել Մինասյանը՝ միաժամանակ հավելելով, որ ընդդիմությունը զրկվել է իմաստից։
Ինչ վերաբերում է իր մասնակցությանն արտահերթ ընտրություններին, Մինասյանն ասաց․
«Ես հայտարարում եմ պաշտոնապես, որ երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի դա իշխանամետ, իսկ դրանք շատ են, միայն «Իմ քայլը» չի, Նիկոլ Փաշինյանը իշխանամետ ընդդիմադիրների բանակ ունի, լինի՝ իրապես ընդդիմադիր: Իմ ոչ մի ընկեր, համախոհ չի լինելու ոչ ոքի ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա նա ոչ իմ ընկերն է, բառի լայն իմաստով, ոչ իմ համախոհը:
Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվություն, և այո, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից: Բացի այն, որ հեռացնելու եմ, պատժելու եմ Նիկոլ Փաշինյանին, և ապացուցելու եմ աշխարհին, որ նա հայ ժողովրդի թշնամին է, դավաճան ու մարդասպան: Երկրորդը, ընտրությունները հնարավորություն են բոլորիս համար ցույց տալու, թե ով ով է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին