Գերիների ծնողները տներում ուրախության սեղաններ էին գցել, իսկ ինքնաթիռները եկան դատարկ. Զոհրաբյան
«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, անարգանք է ՀՀ-ի հասցեին, անարգանք է ծնողների հասցեին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ բոլորն էլ տարբեր աղբյուրներից տեղեկությունների էին ստացել, որ գերիների նոր խումբ է վերադառնալու, ինքը ևս իմացել է 20-22 ռազմագերիների վերադարձի մասին. «Բայց ես ինձ թույլ չտվեցի իմ իմացած տեղեկատվությունը, որը դեռևս հաստատված չէր, այդպես լայնորեն տարածել էջերում, ինչպես դա անում էին իմքայլական պատգամավորները»։
անը նկատեց՝ զարհուրելի է, որ որոշ ծնողների ասել էին՝ այսինչ ժամին եղեք օդանավակայանում, իսկ ծնողները տներում սեղաններ էին գցել, և հագուստ ու քաղցրավենիք վերցնելով շտապել օդանավակայան։
«Այդ ծնողներից ինձ ասում էին՝ չգիտենք, մեր որդին եկողների մեջ կա, թե չէ, բայց հույս ունենք։ Ու տներում ուրախության սեղաններ էին գցել, բայց ի՞նչ..., ինքնաթիռները եկան դատարկ։ Սա ողբերգություն է, սա պետության ողբերգությունն է, որ այսպես նվաստացնում են երկիրը։ Ես չգիտեմ՝ էլ ինչ պետք է անի Ալիևը, որ ի վերջո, մեր հասարակությունը սթափվի ու հասկանա՝ սա պատմական, արժանապատվության «նոնսենս» է»,- շեշտեց նա։
Պատգամավորը հերթական անգամ դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Հասկացի՛ր, դու պարտված ղեկավար ես, քեզ հետ վարվելու են այնպես, ինչպես վարվեցին երեկ։ Երեկվա նվաստացումը միայն քոնը չէր, մեր բոլորինս էր։ Ես քեզ հետ հավասար, Նիկո՛լ, ինձ համարում էի ջախջախված»։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ գերիների նոր խմբաքանակ է վերադառնում Հայաստան, սակայն, օդանավակայանում հավաքված ծնողները դիմավորել էին դատարկ ինքնաթիռ։
Եվ մինչ Հայաստանում պաշտոնապես հաստատում են՝ ապրիլի 8-ին հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնալու Հայաստան, իսկ քիչ անց իրենք իրենց հերքում՝ «գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է», Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է, իր պարտավորություններին համապատասխան՝ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին:
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների վերադարձի մասին. Հերթական անգամ երևի խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը
- Գերիների ծնողները փակել են Շիրակի մարզի ճանապարհները. «Թող 54-ին էլ բերեն»
- Հայ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված է և փակ. Ադրբեջանի ԱԳ նախարար
- Գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է. Ավինյանի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան