Մարտին Վարդազարյանը գրում է նոր երաժշտություն «Քաջ Նազար» ներկայացման համար
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հունվար-փետրվարին արդեն հանդես է եկել 3 առաջնախաղով, այժմ աշխատում են ևս չորս ներկայացումների վրա: Ասուլիսում ասաց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:
Նա հայտնեց, որ այժմ աշխատանքներ են ընթանում Ռաձինսկու. «Ներոն և Սենեկա» ներկայացման ուղղութամբ, բեմադրական աշխատանքներն իրակացնում է թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, Չեպմեն-Փրֆմենի «Բանալի երկուսի համար» ներկայացման փորձերն են ընթանում, բեմադրությունն իրականացնում է Անուշ Սարգսյանը, կարծում է՝ ամռանը կամ աշնանը կհանձնեն հանդիսատեսի դատին:
Թատրոնի տնօրենն ասաց, որ արդեն սկսվել են Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» մանկական ներկայացման փորձեր, հրավիրել են Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանին, մեկ-երկու ամսում կունենան առաջնախաղ:
«Մարտին Վարդազարյանը գրում է նոր երաժշտություն Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» ներկայացման համար: Դեռևս 20-30 տարի առաջ Վարդազարյանի երաժշտությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվեց «Քաջ Նազար» ներկայացումը, բայց այս անգամ Վարդազարյանը գրում է այլ երաժշտություն, կլինի նոր բեմադրություն: Կարծում եմ, քանի որ շատ աշխատատար է՝ 100-ից ավելի մասնակիցներ են լինեու, դերասանական կազմ, երգչախումբ, մենակատարներ, բալետային խումբ, նվագախումբ, մինչև տարեվերջ կհանձնեն հանդիսատեսի դատին»,- ասաց Կ. Շահնազարյանը:
Նա նշեց, որ պատրաստում են նաև մյուզիքլային ներկայացում. համաշխարհային 19 մյուզիքլներից հատվածներ են ձուլում մեկ ներկայացման մեջ:
Նա հայտնեց, որ 2020 թվականին նախատեսում էին թատրոնում բացել նոր՝ Երվանդ Ղազանչյանի անվան թատերասրահ, բայց համավարակի հետ կապված հետաձգվեց, կաշխատեն առաջիկայում բացել սրահը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները